Պատմություն

 «Բանանցի»  հիմնադրումը

«Բանանց» ակումբի  պատմությունը  սկսվում է 1992 թվականից` ԽՍՀՄ-  ում  շուրջ 70 տարի տևած   լճացման  ժամանակաշրջանից  հետո:      Հայաստանը  նոր էր  ձեռք  բերել իր անկախությունը`  դրա  հետևանքների հետ  միասին:  Բնականաբար  որոշվեց  անցկացնել    Հայաստանի  ֆուտբոլի անկախ  առաջնություն, քանի որ երկիրը ուներ  ֆուտբոլային պատմության հարուստ  էջեր` համաշխարհային ֆուտբոլային  հասարակությանը ներկայացնելով մեծ  թվով աստղեր: Իսկ «Բանանց» ակումբի  ստեղծման գաղափարը հղացավ 1992թ.  հունվարի 14-ին կաշվե գնդակի և  աշխարհի ամենատարածված խաղերից  մեկի սիրահար Սարգիս Միխաիլի  Իսրայելյանի մոտ: Իսկ արդեն հունվարի  20-ին, թիվ, որը կարելի է համարել ակումբի ստեղծման ամսաթիվը, թիմը ուղևորվեց իր առաջին հավաքին: Ինչ վերաբերում է ակումբի անվանմանը, ապա պետք է նշել այն փաստը, որ սկզբում այն զարմանք առաջացրեց ֆուտբոլի շատ սիրահարների մոտ: Սակայն այդ զարմանքը շուտով վերացավ, երբ հայտնի դարձավ, որ ակումբը անվանվել է Սարգիս Իսրաելյանի հարազատ գյուղի անունով: «Բանանցը» շատ շուտով գրավեց երկրպագուների համակրանքը:Ակումբի կորիզը կազմեցին այն ֆուտբոլիստները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով չէին մտել «Արարատի» և «Կոտայքի» կազմերի մեջ` համապատասխանաբար հանդես գալով ԽՍՀՄ բարձրագույն և առաջին լիգաներում: Դրանք իսկապես բարձրակարգ խաղացողներ էին, որոնք տիրապետում էին բազմաթիվ առավելությունների: Սարգիս Իսրայելյանը նրանց գիտեր մանկությունից և կարծում էր, որ նրանք արժանի են հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Հայացք նետելով թիմի ելույթներին` պարզ է դառնում, թե ինչու «Բանանցը» կարողացավ գրավել երկրպագուների սրտերը: Թիմը ցույց էր տալիս վառ, հարձակողական ֆուտբոլ: Յուրաքանչյուր խաղացող դաշտում ինքնուրույն խաղ էր ցուցադրում,և երկրպագուները ականատես էին լինում շատ ոչ ստանդարտ գործողությունների: Վստահ էր խաղում դարպասապահ Գարեգին Նաջարյանը, պաշտպանությունը ղեկավարում էին խաղացող մարզիչ Արամ Փարսադանյանը, Վարդան Իսրայելյանը, Վահան Արզումանյանը և Գեվորգ Քամալյանը: Կիսապաշտպանությունում խաղում էին այնպիսի բարձրակարգ խաղացողներ, ինչպիսիք են Արմեն Գյուլբուդաղյանցը, Սամվել Կոստանդյանը, Կարեն Միքայելյանը և Արա Նիգոյանը: Իսկ ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա այստեղ խաղային մրցակցի կարգուկանոնը խախտում էին սուր հարձակվող Աշոտ Բարսեղյանը, միշտ դեպի դարպասը նպատակաուղղված Անդրանիկ Հովսեփյանը, Արթուր Աբազյանը և Աշոտ Ավետիսյանը: Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարուժան Սուքիասյանը: Կարելի է ասել, որ նշված ֆուտբոլիստներից շատերը իսկական ունիվերսալներ էին, որոնք ի վիճակի էին հաջողությամբ խաղալ տարբեր խաղային դիրքերում: Նրանցից ոմանք հրավիրվեցին Հայաստանի ազգային հավաքական:  1992թ. մայիսին «Բանանցը» գրավեց Հայաստանի գավաթը` այդպիսով դառնալով Հայաստանի գավաթի առաջին գավաթակիրը: Մինչև եզրափակիչը տեղի ունեցած խաղերում թիմը ցուցադրեց բարձր կարգ և կայուն խաղ: «Բանանցը» հաղթանակ տարավ այնպիսի թիմերի նկատմամբ, ինչպիսիք են «Արարատը», որը մեկ տարի առաջ ԽՍՀՄ բարձրագույն լիգայում հանդես գալուց հետո ամբողջովին պահպանել էր իր մարտական կազմը, և «Հոմենընթմենը»` հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ, խաղացող մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է ազգային առաջնությանը, ապա այստեղ էլ, ցուցադրելով իր անփոփոխ կարգը, «Բանանցը» կորցրեց աննշան միավորներ և արդյունքում դարձավ առաջնության բրոնզե մեդալակիրը: Ստացվեց այնպես, որ Հայաստանի անկախ առաջնության առաջին խաղարկությունից հետո երկիրը ուներ երկու չեմպիոն` վերը նշված «Հոմենընթմենը» և «Շիրակը»: «Բանանցը» նրանցից հետ մնաց ընդամենը երկու միավորով:    Ազգային գավաթի հաջորդ խաղարկությունում «Բանացը» հասավ մինչև կիսաեզրափակիչ` երկու խաղերի արդյունքում զիջելով Գյումրիի «Շիրակին»:
1993թ. հունիսին «Բանանցը» Շվեդիայի հայկական համայնքի հրավերով մեկնեց այդ սկանդինավյան երկիրը և մասնակցեց տարբեր դիվիզիոնների թիմերի մասնակցությամբ կազմված մրցաշարի: Թիմը առանց բացառության հիանալի դրսևորեց իրեն բոլոր խաղերում` ցուցադրելով շվեդական ակումբներին ոչ բնորոշ տեխնիկա, տակտիկական ճկունություն և ոգեշնչվածություն, և համայնքը առաջարկեց թիմին մնալ և մասնակցել Շվեդիայի ազգային առաջնության երկրորդ դիվիզիոնի մարցշարին:

Տարբեր մասնագետների կարծիքով «Բանանցը» այդ տարիներին հանդիսանում էր Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը:

1995թ. «Բանանցը» անհետացավ  երկրպագուների տեսադաշտից այն պատճառով, որ դադարեցրեց իր գոյությունը: Երկրի սոցիալական և տնտեսական ծանր վիճակը ազդեց նաև թիմի գործունեության վրա: Հիշեցնենք, որ թիմը ներկայացնում էր Կոտայքի մարզը, որը Հայաստանի ազգային առաջնությունում ներկայացնում էր նաև մեկ այլ թիմ` «Կոտայքը»: Մարզի ղեկավարությունը որոշեց այս երկու թիմերը միավորել մեկ թիմի կազմում` «Կոտայք» անվանմամբ, չնայած 1994թ. մրցաշարում «Բանանցը» զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, իսկ «Կոտայքը»` նախավերջին: Թիմը կրկին գլխավորեց Ս. Իսրայելյանը:«Բանանցը» մնաց գեղեցիկ ֆուտբոլի իրական երկրպագուների սրտերում, և նրանք շատ ուրախացան, երբ իմացան թիմի վերածննունդի մասին: Այդ իրադարձությունը տեղի ունեցավ 2001թ. իսկ դրա հեղինակը կրկին Սարգիս Իսրայելյանն էր: Նույն թվականին զբաղեցնելով 7-րդ տեղը` հաջորդ տարի «Բանանցը» կրկնեց 1992թ. ցուցանիշը` դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:
Մոտավորապես 2003 թվականից  «Բանանցը» իրենից ներկայացնում է երիտասարդության և փորձի միաձուլում: Թիմը ձգտում է պահպանել ակումբի ավանդույթները, իսկ դա նշանակում է, որ նա ցանկանում է ոչ թե աշխատել խաղադաշտում, այլ ուղղակի խաղալ: Խաղացողները, ինչպես նաև թիմի ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը, բավականին ամբիցիոզ են և առաջնորդվում են իսպանացի մեծ նկարիչ Սալվադոր Դալիի խոսքերով` «Ձգտիր կատարելության, միևնույնն է, չես հասնի»:
Ակումբը իր առաջ դնում է ամենաբարձր նպատակներ և այդ պատճառով բոլոր մակարդակներոով ձգտում է բարձր պրոֆեսիոնալիզմի: Բնորոշ ցուցանիշ կարող են համարվել Ս. Իսրայելյանի խոսքերը. «Կարծում եմ, որ խաղացողների սելեկցիան և այս կամ այն խաղի համար թիմի կազմի ընտրության հարցը պատկանում է մարզչական շտաբին: Չէ որ հենց մարզիչներն են պատասխանատու արդյունքի համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կարող եմ արտահայտել իմ կարծիքը և խորհուրդներ տալ»:

Ինչպես ասում են մարդիկ, որոնք տրամադրված են փիլիսոփայել. «Ամեն ինչ պարզ է դառնում համեմատելիս»: Համեմատությունից չկարողացավ խուսափել նաև Ս. Իսրայելյանը` ասելով. «Մոտավորապես 90-ական թվականներին թիմը ավելի տեխնիկական, մասնագիտական և ռոմանտիկ ֆուտբոլ էր խաղում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ ԽՍՀՄ ժամանակվանից հետո մեզ բաժին էր հասել բավակին մեծ ժառանգություն: Իսկ ժամանակակից «Բանանցը» կենտրոնացած է խաղացողների ատլետիկ և արագա-ուժային կարողությունների վրա: Սակայն մեր օրերում դա ժամանակակից ֆուտբոլի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց»:
                     Նյութական կողմից «Բանանցը» կարող   է  համարվել Հայաստանի  ամենաստաբիլ և հաջողակ թիմերից  մեկը: Ակումբը արդեն   ունի  յուրաքանչյուր ակումբի համար     կարևոր բաղադրիչ հանդիսացող մանկա — պատանեկան դպրոց, որտեղ աշխատում  են բարձր որակավորում ունեցող    մասնագետներ:  Սակայն թիմի ղեկավարությունը      չի  պատրաստվում  կանգնել ձեռք բերվածի վրա և դրա հետ     համապատասխան  որոշում է իր առաջդրանքները:  Այդ կապակցությամբ  Ս. Իսրայելյանը ասում է.  «Երկրի տնտեսական դրությունը հուշում է, թե ինչ   առաջադրանքներ կարեղ են  դրվել թիմի  առջև: Սակայն  հովանավորների և ներդրումների շնորհիվ ակումբը ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով: Եվ բնական է, որ թիմի առաջ պետք է դրված լինեն ամենաբարձր նպատակները: Առաջին հերթին դա բարեհաջող ելույթներն  են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Բայց ուզում եմ ասել, որ եվրոգավաթներում մենք բոլորովին չենք պատրաստվում լինել պարտվողների դերում»:  «Բանանց» ֆուտբոլային ակումբի պատմությունը դինամիկ է և շարունակ կզարգանա: Իսկ նա, ով կհետևի նրան,շատ բան կիմանա թիմի մասին…

Advertisements