“Բանանց” 1-1 “Միկա”

Հայաստանի առաջնության 15-րդ տուրի խաղում «Բանանցը» 1-1 հաշվով ավարտեց «Միկայի» դեմ իր հանդիպումը:
Ձմեռային դադարից առաջ կայացած վերջին խաղում Երևանի «Բանանցի» և «Միկայի» միջև գրանցվեց 1-1 արդյունքը, որն ամենատարածվածն է «Բանանցի» մասնակցությամբ խաղերում: Հանդիպումը հաջող սկսվեց «Բանացնի» համար: 19-րդ րոպեին դարպասի գրավմամբ ավարտվեց «Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանի սկսած գրոհը: Վերջինս երկար փոխանցումով գնդակն ուղարկեց Լաերսիոյին, իսկ բրազիլացին մրցակցին շրջանցելուց հետո գնդակը հասցեագրեց հսկողությունից դուրս մնացած Վահագն Այվազյանին: «Բանանցի» կիսապաշտպանն արդյունավետ օգտագործեց իր ունեցած մի քանի ակնթարթը՝ մեկ հպումով գնդակն ուղարկելով դարպասի ներքին անկյունը:
Սակայն շատ չանցած տուգանայինի խաղարկումից հետո նպաստավոր դիրքում գնդակը ստացավ Սամվել Մելքոնյանը և մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերի ջանքերն էլ հաջողությամբ չարձանագրվեցին և գրանցվեց նույն արդյունքը, ինչ այս թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնության առաջին տուրի խաղում:
29.11.2015թ. Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Բանանց»-«Միկա» 1:1 (1:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլերը` Վահագն Այվազյան, 9 («Բանանց»), Սամվել Մելքոնյան, 18 («Միկա»)
 Բանանց — 22. Ստեփան Ղազարյան, 25. Վարդան Մովսիսյան (9. Էմիլ Եղիազարյան 78), 6. Արմեն Մանուչարյան, 19. Վլատկո Դրոբարով, 15. Բոյան Միխայլովիչ, 7. Պետրոս Ավետիսյան (13. Էդգար Մովսիսյան 75), 11. Նաիրի Մինասյան, 18. Վահագն Այվազյան, 16. Միգել Լոպես, 3. Նարեկ Պետրոսյան, 10. Լայերսիո Գոմես Կոստա:
 Միկա — 1. Արսեն Բեգլարյան, 14. Ռամիլ Զարիպով, 5. Գոռ Պողոսյան, 77. Վիկտոր Կասաչև, 17. Աշոտ Կարապետյան, 11. Արթուր Գրիգորյան, 12. Դենիս Տալալայ, 10. Անդրեյ Բելոմիտցև, 33. Իրակլի Կվեկվեսկիրի, 9. Թայմուրազ Տոբոև, 30. Սամվել Մելքոնյան:

ProudEagles.com

Advertisements