Արարատ 0-0 Բանանց

Հայաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում Բանանցը մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Երևանի Արարատի հետ:

october.Ararat-Banants

Ի տարբերություն Ալաշկերտի դեմ նախորդ տուրի հանդիպման, Բանանցի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն երկու փոփոխություն էր կատարել՝ կապված որակազրկումների հետ: Արամ Շախնազարյանի փոխարեն պաշտպանության կենտրոնում տեղ էր զբաղեցրել Բոյան Միխայլովիչը, իսկ կիսապաշտպանությունում Կարեն Հարությունյանի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել վնասվածքից ապաքինված Լայերսիոն: Մեկնարկային կազմում չէր նաև Վարդան Մովսիսյանը, իսկ պաշտպանության եզրում տեղ էր զբաղեցրել 18-ամյա Հակոբ Հակոբյանը:

Հանդիպման առաջին իսկ րոպեին ստիպված էր խաղի մեջ մտնել ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկած Ստեփան Ղազարյանը: Նա գեղեցիկ ցատկով հետ մղեց դեպի իր դարպասը ընթացող գնդակը: Առաջին կեսի մնացած ժամանակահատվածն աչքի ընկավ միայն պայքարով, որի արդյունքում թիմերի գրոհները վտանգավոր պահերով չէին ավարտվում: Բանանցի ֆուտբոլիստները տիրել էին նախաձեռնությանը և ավելի շատ էին տիրում գնդակին՝ անընդհատ ուղիներ փնտրելով դեպի մրցակցի դարպասը:

Հանդիպման երկրորդ կեսի մեկնարկը նշանավորվեց նրանով, որ վնասվածքի հետ կապված երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձավ այս առաջնությունում Բանանցի լավագույն ռմբարկու Ջերեմիա Ջոնը: Նա փոխարինեց Սարգիս Բալոյանին: Սակայն այս փոփոխությունն էլ էականորեն չփոխեց խաղի պատկերը: Բանանցի ֆուտբոլիստները շարունակում էին ավելի շատ վերահսկել գնդակին, միայն թե խաղում մի փոքր ավելացել էր աշխուժությունը:

Այնուամենայնիվ, դա չնպաստեց թիմերի արդյունավետությանը և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքը: Հոկտեմբերի 31-ին կայանալիք հաջորդ խաղում Բանանցը սեփական հարկի տակ կհյուրընկալի Շիրակին:

RFi_WKD7H8c

24.10.2015թ. Երևան, Հանրապետական մարզադաշտ

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ, 11-րդ տուր

Արարատ – Բանանց 0:0

Արարատ – Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչարտյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Րաֆֆրի Քրիս Կայա, Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան, Բրայան դե լա Ֆուենտե, Ումարու Կաինա, Կառլո Չուեկա (Զավեն Բուլուտ 56՛), Արեգ Ազատյան:

Բանանց – Ստեփան Ղազարյան, Արմեն Մանուչարյան, Բոյան Միխայլովիչ,   Վլատկո Դրոբարով, Հոկոբ Հակոբյան, Նաիրի Մինասյան, Միգել Լոպես, Պետրոս Ավետիսյան  (Նարեկ Պետրոսյան 87), Լայերսիո Գոմես Կոստա (Վահագն Այվազյան 64), Վալտեր Պողոսյան, Սարգիս Բալոյան (Ջոն Ջերեմիա 52):

տեքստ եւ լուսանկարեներ՝ fcbanants.am

ProudEagles.com

Advertisements