Բանանց 3-0 Արարատ

Օգոստոսի 23-ին կայացած Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում «Բանանցը» տարավ ընթացիկ մրցաշրջանում իր անդրանիկ հաղթանակը՝ առավելության հասնելով խոշոր՝ 3-0 հաշվով:
«Ալաշկերտի» դեմ նախորդ խաղի համեմատությամբ «Բանանցի» մեկնարկային կազմում փոփոխություններ տեղի չէին ունեցել, միայն եզրերով փոխվել էին Լայերսիոն և Վալտեր Պողոսյանը, ինչը ինչպես հանդիպումը ցույց տվեց, տվեց իր ցանկալի արդյունքը: Հենց Լայերսիոյի եզրային անցումներից և փոխանցումներից հետո խփվեցին «Բանանցի» առաջին երկու գոլերը: Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջերեմիա Ջոնը՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր չորրրոդ գնդակը: 23-րդ րոպեին դիպուկ ստացվեց Միգել Լոպեսի գլխով հարվածը և թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստները գնդակն ավելի շատ զիջել էին հակառակորդին՝ սպասելով հակագրոհելու իրենց հնարավորությանը: Հենց նմանատապիպ հակագրոհներից մեկի արդյունքում գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասի հեռավոր անկյունը գրավեց Նաիրի Մինասյանը: Բացի խփված գնդակներից երկու թիմերն էլ ունեին գոլեր խփելու հնարավորություններ, սակայն հաշիվն այլևս չփոխվեց «Բանանցի» մարզադաշտում տեղադրված նոր լուսատախտակին:
Այսպիսով, «Բանանցը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ և լավ տրամադրությամբ կպատրաստվի օգոստոսի 29-ին կայանալիք «Շիրակի» դեմ արտագնա հանդիպմանը:

23.08.15թ., Երևան, «Բանանց-1» մարզադաշտ
Բանանց — Արարատ 3:0
Գոլերը՝ Ջերեմիա Ջոն 2, Միգել Լոպես 23, Նաիրի Մինասյան 70
Բանանց — Արթուր Թորոյան, Վարդան Մովսիսյան, Արամ Շախնազարյան, Բոյան Միխայլովիչ, Վլատկո Դրոբարով, Նաիրի Մինասյան (Սարգիս Բալոյան 74), Կարեն Հարությունյան (Արմեն Մանուչարյան 64), Միգել Լոպես (Էմիլ Եղիազարյան 77), Վալտեր Պողոսյան (Վահագն Այվազյան 67), Լայերսիո, Ջերեմիա Ջոն:
Արարատ — Արամ Հայրապետյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Վահե Մարտիրոսյան (Վահե Մարտիրոսյան 65), Նորայր Գրիգորյան, Բրայան Դե լա Ֆուենտե (Բենիկ Հովհաննիսյան 70), Գորիկ Խաչատրյան, Մոյսես Օրոզկո (Զավեն Բուլուտ 33), Գևորգ Նռանյան, Ալեքսանդր Ռակիչ, Ումարու Կաինա:
Զգուշացումներ — Կարեն Հարությունյան 44, Միգել Լոպես 49, Արմեն Մանուչարյան 89 — Վահե Մարտիրոսյան 45+1
տեքստ ու լուսանկար՝ fcbanants.am

ProudEagles.com
Advertisements