Բանանց 2-2 Ալաշկերտ

banants-alashkert

Հայաստանի առաջնության երրորդ տուրի խաղում Երևանի «Բանանցը» 2-2 հաշվով ավարտեց «Ալաշկերտի» դեմ սեփական հարկի տակ հանդիպումը:

Չնայած անչափ շոգ եղանակին, իրադարձություններն արագ էին ծավալվում խաղադաշտում: Առաջինը հաջողության հասան հյուրերը՝ արդեն ութերորդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ: Սակայն «Բանանցի» ֆուտբոլիստները չընկճվեցին վատ մեկնարկի պատճառով և ոչ միայն հավասրեցրին հաշիվը, այլ նաև առաջ անցան հաշվի մեջ: Երկու դեպքում էլ հիանալի վարպետություն դրսևորեց «Բանանցի» նիգերիացի հարձակվող Ջերեմիա Ջոնը՝ այս մրցաշրջանում իր խփած գոլերի թիվը հասցնելով երեքի:
Ցավոք, հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: 62-րդ րոպեին «Բանանցի» տուգանային հրապարակում լավ կողմնորոշվեց Միհրան Մանասյանը և ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:

Բանանց — Ալաշկերտ 2:2 (1:1)
Գոլերը՝ Ջոն Ջերեմիա 15, 59 — Դուշկո Դուկիչ 7, Միհրան Մանասյան 61՛
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Բանանց — Արթուր Թորոյան, Վլատկո Դրոբարով, Բոյան Միխայլովիչ, Արամ Շախնազարյան, Վարդան Մովսիսյան, Նաիրի Մինասյան (Էմիլ Եղիազարյան 88), Միգել Պեդրո Լոպես, Կարեն Հարությունյան (Արմեն Մանուչարյան 78), Լայերսիո Գոմես Կոստա (Անդրանիկ Քոչարյան 55), Վալտեր Պողոսյան (Վահագն Այվազյան 67), Ջերեմիա Ջոն:
Ալաշկերտ — Գևորգ Կասպարով, Արարատ Առաքելյան, Սերգեյ Ուսենիա, Անդրանիկ Ոսկանյան, Ֆոֆոնա Սեկու, Դուշկո Դուկիչ, Խորեն Վերանյան, Արամ Բարեղամյան (Արամ Լոռեցյան 57), Արտակ Գրիգորյան (Նորայր Գյոզալյան 84), Հեբեր Արաուխո, Միհրան Մանասյան (Արսեն Բալաբեկյան):
Զգուշացումներ՝ Կարեն Հարությունյան 10, Արամ Շախնազարյան 59 — Ֆոֆանա Սեկու 43, Միհրան Մանասյան 86

 տեքստ եւ լուսանկար՝ fcbanants.am
Proueagles.com
Advertisements