Մեկնարկեցինք առանց հաղթանակի

Օգոստոսի 1-ին մեկնարկեց ԲԽ 24-րդ մրցաշարը: Մեր ակումբը իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Միկա»ի հետ:

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը 75-րդ րոպեին: Թեյմուրազ Տոբոևը հեշտությամբ գրավեց Ստեփան Ղազարյանի դարպասը: Հանդիպման վերջին րոպեներին մեզ հաջողվեց խփել պատասխան գնդակը: Ջերեմիա Ջոնը այս անգամ փրկեց մեր թիմին:

banants-mika

Բանանց 1-1 Միկա 
Գոլերը՝ Ջերեմիա Ջոն 90+3 — Թայմուրազ Տոբոև 75
Թիմերը հանդես եկան հետեւալ կազմով.
Բանանց —  Ստեփան Ղազարյան, Արամ Շախնազարյան, Բոյան Միխայլովիչ, Վարդան Մովսիսյան, Վլատկո Դրոբարով, Կարեն Հարությունյան (Վալտեր Պողոսյան 78), Նաիրի Մինասյան (Էմիլ Եղիազարյան 89), Պետրոս Ավետիսյան (Միգել Լոպես 46), Վահագն Այվազյան (Ջոն Ջերեմիա 64), Լաերսիո Գոմես Կոստա, Սարգիս Բալոյան:
Միկա — Արսեն Բեգլարյան, Վիկտոր Կոսաչև, Թամիլ Զարիպով, Նարեկ Բալայան, Իրակլի Կվեկվեսկիրի (Գոռ Պողոսյան 90), Անդրեյ Բելոմիտցև, Կոնստանտին Պրոկոպև, Սամվել Մելքոնյան, Օլեգ Իմկին (Սայպուտին Դավիդով 80), Թայմուրազ Տոբոև

ProudEagles.com
Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի/Twitter.com/initiaty
Advertisements