«Բանանցի» նորեկները կիսվել են իրենց տպավորություններով և ակնկալիքներով

55b8ab3f69776_large

Հուլիսի 29-ին «Բանանցի» նորեկները հանդիպեն են լրագրողներին և կիսվել են նոր ակումբի վերաբերյալ իրենց տպավորություններով և ակնկալիքներով:

Բոյան Միխայլովիչ. «Հուսով եմ, որ «Բանանցը» Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունք կնվաճի: Ես վնասվածք ունեի «Բանանցին» միանալուց առաջ: Հուսով եմ, որ այստեղ խաղային պրակտիկա կունենամ և կրկին ֆուտբոլ կխաղամ»:
Վարդան Մովսիսյան. «Ուրախ եմ, որ հանդես եմ գալու «Բանանցում»: Ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար: Նպատակը մրցանակային տեղ զբաղեցնելն է: Չեմ ուզում կանխատեսումներ անել մեկնարկային տուրի «Միկայի» դեմ խաղի վերաբերյալ: Ամեն ինչ պետք է անենք հաղթելու համար: Տարբերություն չկա, թե ով է մրցակիցը: Անձնական ոչ մի բան չկա: Ինչպես խաղում էի «Միկայում», այնպես էլ խաղալու եմ այստեղ: Հուսով եմ, որ հաջողությունը մեր կողմը կլինի»:
Ստեփան Ղազարյան. «Ես ինձ նորեկ չեմ համարում «Բանանցում»: «Բանանցը» եղել է իմ հարազատ թիմը և երկրորդ տունը: Շատ ուրախ եմ և հպարտ, որ նորից հագնելու եմ «Բանանցի» մարզաշապիկը և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի օգնեմ իմ թիմին ավելի բարձր տեղեր զբաղեցնել»:
Վլատկո Դրոբարով. «Շնորհակալություն եմ հայտնում մարզչին և ակումբի ղեկավարությանը: Շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրել թիմի հետ: Մենք շատ լավ թիմ ունենք և հուսով եմ, որ ավելի լավ արդյունքներ կգրանցենք, քան «Բանանցը» գրանցել է նախորդ տարի»:
Լաերսիո. «Շատ ուրախ եմ, որ «Բանանցում եմ»: Թիմն ունի հիանալի ենթակառուցվածքներ, լավ մարզիչ և ֆուտբոլիստներ: Ինձ շատ լավ են ընդունել: «Բանանցում» ցանկանում եմ շատ գոլեր խփել և օգնել թիմին հասնել չեմպիոնական տիտղոսին»:
ProudEagles.com
տեքստ՝  fcbanants.am
լուսանկար՝ http://www.totalfootball.am
Advertisements