Արամ Ոսկանյան. «Նոր մրցաշրջանում խնդիր է դրված տեղ զբաղեցնել լավագույն եռյակում»

«Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 2015/16 մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ հանդիպեց լրագրողների հետ.

— Պարո՛ն Ոսկանյան ի՞նչ խնդիրներ եք դրել ինքներդ Ձեր և արդեն թիմի առջև նոր մրցաշրջանում:

— Նախևառաջ խնդիրը լավ թիմ պատրաստելն է, ամուր կոլեկտիվ, որը գրավիչ և բնական է՝ արդյունավետ ֆուտբոլ կցուցադրի: Մրցաշրջանի արդյունքներով ցանկանում ենք տեղ զբաղեցնել լավագույն եռյակում և մասնակցել եվրոպական խաղերին: Բայց հիմքում ունենք մեծ խնդիր, որ պետք է լուծենք. ունենք բավական մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ և պետք է բարելավենք իրենց խաղը:

— Ինչպե՞ս կամփոփեք թիմի նախապատրաստական շրջանը: Թիմն ի՞նչ վիճակով է մոտենում առաջնության մեկնարկին:

— Նախապատրաստական փուլը լավ անցկացրեցինք: Իհարկե, կցանկանայինք մարզական հավաք անցկացնել նաև արտասահմանում, բայց թիմի ղեկավարությունը երկու հավաքի հնարավորություն ընձեռեց՝ մեկն անցկացրինք Հանքավանում, մյուսը՝ մեր մարզաբազայում: Իսկ արտասահմանում չկարողացանք անցկացնել հավաքը, քանի որ կային մեծ թվով ֆուտբոլիստներ, վիզաների հետ կապված խնդիրներ: Եթե ունենայինք ժամանակ և ձևավորված թիմ, կկազմակերպեինք հավաք արտերկրում, որն ավելի կնսպաստեր մեզ, կանցկացնեինք միջազգային ստուգողական հանդիպումներ: Այժմ թիմը 70-80 %-ով է պատրաստ:

— Պարո՛ն Ոսկանյան, ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները նոր ֆուտբոլիստներից:

— Նախապատվությունը տվել ենք գեղեցիկ տղաներին, և կարծում եմ՝ ստացվել է (ծիծաղում է): Սա իհարկե՝ որպես կատակ: Հայ ֆուտբոլիստներին՝ Վարդան Մովսիսյանին և Ստեփան Ղազարյանին, շատ լավ ծանոթ եմ, գիտեմ նրանց հնարավորությունները: Բոյանը գիտենք, որ վնասվածքից հետո է միացել մեզ ու մի փոքր խնդիրներ ունի: Բայց կարծում եմ՝ այժմ այդ խնդիրն անցյալում է: Հիմա արագությունը մի փոքր չի գոհացնում, բայց ժամանակի ընթացքում դա էլ կլինի: Վլատկոն ու Լաերսիոն բավական երիտասարդ ֆուտբոլիստներ են: Դա իմ քաղաքականությունն է, փորձում ենք բալանսը պահել՝ ունենք և՛ փորձառու և՛ միջին տարիքի և՛ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ: Վլատկոյի կենսագրությունն էլ գիտենք, հանդես է եկել բավական լավ թիմերում, իսկ Լաերսիոն ավելի բրազիալական ոճի ֆուտբոլիստ է, համենայն դեպս լավ տպավորություն են թողել: Բայց իհարկե առաջնության ընթացքում ավելի լավ պարզ կլինի: Համենայն դեպս, լեգեոներիների հետ զրուցելիս նշել ենք, որ պետք է համապատասխանեն այն մակարդակին, որի համար մենք նրանք ընտրել ենք: Այլապես մեր ճանապարհները կբաժանվեն:

— Առաջնության հենց մեկնարկային տուրում հանդիպելու եք Ձեր նախկին թիմի  «Միկա»-ի հետ: Արդյոք Ձեզ համար դա առանձնահատու՞կ մոտիվացիա է:

— Արդեն գիտեմ, թե ովքեր են մնացել «Միկա»-ում: Այն «Միկա»-ն, որը ես եմ ճանաչել, գրեթե ամբողջովին փոխվել է: Իհարկե դա իմ առաջին ակումբն է եղել՝ որպես մարզիչ, ու դուք էլ, երևի, ինձ անընդհատ հիշելու եք՝ որպես «Միկա»-ի մարզիչ: Թիմի հետ շատ լավ, ինչպես նաև դժվար ժամանակներ ենք ունեցել, որտեղ ինձ վստահել են: Երևի՝ ինչ-որ խորհրդանշական բան կա, որ խաղացանկն այդպես է կազմվել (ժպտում է): Բայց, այնուամենայնիվ, պատրաստվում ենք՝ որպես մեկնարկային տուրի խաղի: Իհարկե, «Միկա» անունը հոգեհարազատ է:

— Ստուգողական հանդիպումներն անցկացրեցիք հիմնականում առաջին լիգայի թիմերի հետ: Դրանք որքանո՞վ օգնեցին և որքանո՞վ էին բավարար թիմի վիճակը տեսնելու համար:

— Չէի ասի՝ 100 %-ով բավարար էին: 4 թիմ մասնակցում էին եվրագավաթային խաղերին, ու ընտրության այլ հնարավորություն չունեինք, մենք էլ մեր ծրագրերն ունեինք, այնպես որ ելնելով իրավիճակից՝ այդ թիմերին ընտրեցինք որպես մրցակից: Բայց առաջին լիգայի թիմերի դեմ խաղալով՝ լուծում էինք մեր ներքին խնդիրները, որպեսզի այդ խաղերից առավելագույնս օգուտ քաղենք:

— Պարո՛ն Ոսկանյան, վստահ եմ՝ հետևել եք հայկական մյուս թիմերի մինչմրցաշրջանային հատվածին՝ մի քանիսին եվրագավաթներում, մյուսներին՝ պարզապես հավաքներում: Ի՞նչ եք սպասում Ձեր մրցակիցներից նոր մրցաշրջանում:

— Այն թիմերը, որոնք հանդես են եկել եվրագավաթներում, բավական մեծ վստահություն ստացան, հատկապես այն թիմերը, որոնք հաղթահարեցին մեկ փուլի արգելքը: Իհարկե, դա պատմական իրողություն էր, ինչը մեր հայակական ֆուտբոլի համար դրական եմ համարում: Կարծում եմ՝ դա մեզ էլ էր վերաբերում ու մենք էլ էինք ուրախանում այդ ամենով: Այդ վստահությունը նրանց մոտ ավելի բարձր կլինի: Բայց մնացած թիմերի մասին, որոնք հավաքների են եղել, ճիշտն ասած՝ այնքան էլ տեղեկացված չեմ, օրինակ «Արարատ»-ից, «Գանձասար-Կապան»-ից: Ժամանակ կա, յուրաքանչյուր խաղում կհետևենք և հնարավորինս լավ կպատրաստվենք:

-Արդեն համալրում ունենք երկրորդ թիմից: Բնական է՝ խնդիր կա դրված երկրորդ թիմից ֆուտբոլիստներ ներգրավելու: Նաև բուֆերային թիմ ունենք, որտեղից ևս ունենք ֆուտբոլիստներ: Շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու  այդ փաստին, որովհետև հսկայական դպրոց ունենք, որտեղ մեծ թվով երիտասարդ խաղացողներ կան: Գլխավոր թիմում արդեն 10-12 ֆուտբոլիստ կա դուստր թիմից: Այս գործընթացը շարունակական է լինելու: Այն ֆուտբոլիստներն, ովքեր գան գլխավոր թիմ և լավ չաշխատեն, նորից միանալու են առաջին թիմին:

-Ձեր մարզչական կարիերան սկսեցիք «Միկա»-ում՝ փոխարինելով Ժոլտ Հոռնյակին, հիմա ևս, կարծես, պատմությունը կրկնվում է ու պետք է փորձեք Ձեր խաղաոճն ու մարզչական մտահղացումները փոխանցել մի թիմի, որը կրկին նախկինում գլխավորում էր Հոռնյակը: Ի՞նչ եք կարծում, այս անգամ ինչպե՞ս կստացվի:

-Ես հարգում եմ բոլոր կոլեգաներիս, իհարկե Հոռնյակի հետ միասին աշխատել ենք, բայց չէի ցանկանա համեմատվեինք: Յուրաքանչյուրս ունենք մեր դրական և բացասական կողմերը: Կարծես ճակատագիր լինի, կամ չգիտեմ, այդ ընթացքը համընկնում է, բայց համեմատություններ անել չեմ կարող: Ես և նա տարբեր ուղղություններ ունենք:

-Ի՞նչ տարբերություններ եք տեսնում «Միկա-ի» և «Բանանց»-ի միջև: 

-Բնական է՝ «Բանանցը», երևի թե, Հայաստանում առաջիններից է՝ իր ենթակառուցվածքներով, մեծ դպրոց ունի: Այստեղ ավելի շատ աշխատանք ունեմ անելու, երևի, միայն դա է համեմատելի: Շնորհակալություն «Բանանցի» ղեկավարությանը ինձ շատ լավ ընդունելու համար ու պետք է նշեմ, որ ամեն պարագայում աջակցում են թիմին, որպեսզի լավ արդյունքներ ցույց տա:

-Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նոր համալրումներ սպասվու՞մ են:

-Մեկ խաղացող, երևի թե, կմիանա մեզ: Մոտ օրերս պարզ կլինի: Նա հարձակման գծի խաղացող է: Ներկայումս այդ գծի երկու խաղացող ունենք՝ Սարգիս Բալոյանը և Տիգրան Ղազարյանը: Բայց կցանականյի ևս մեկ փորձառու ֆուտբոլիստ ունենայինք, որովհետև ես այդ դրությունում արդեն եղել եմ, երբ մրցաշրջանը սկսել ենք, իսկ այդ գծում խնդիրներ ենք ունեցել: Չեմ ուզում նույն սխալը թույլ տալ:

-«Բանանց 2»-ի ֆուտբոլիստներ կա՞ն, որոնց կներգրավեք գլխավոր թիմում:

-Արդեն համալրում ունենք երկրորդ թիմից: Բնական է՝ խնդիր կա դրված երկրորդ թիմից ֆուտբոլիստներ ներգրավելու: Նաև բուֆերային թիմ ունենք, որտեղից ևս ունենք ֆուտբոլիստներ: Շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու  այդ փաստին, որովհետև հսկայական դպրոց ունենք, որտեղ մեծ թվով երիտասարդ խաղացողներ կան: Գլխավոր թիմում արդեն 10-12 ֆուտբոլիստ կա դուստր թիմից: Այս գործընթացը շարունակական է լինելու: Այն ֆուտբոլիստներն, ովքեր գան գլխավոր թիմ և լավ չաշխատեն, նորից միանալու են առաջին թիմին:

ProudEagles.com
 
տեքստ՝  fcbanants.am
լուսանկար՝ http://www.totalfootball.am
Advertisements