Բանանց 2-0 Գանձասար Կապան

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»:

Երկու թիմերն էլ նախավերջին տուրից առաջ իրենց ակտիվում 29-ական միավոր ունեին: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է Վահագն Այվազյանը, որից հետո «Բանանցը» կամաց-կամաց սկսել է տիրել նախաձեռնությանը: 17-րդ րոպեին Վահագն Այվազյանը ևս մեկ փորձ է կատարել դարպասը գրավելու, սակայն Արսեն Պետրոսյանը գնդակը դուրս է բերել անկյունային:

Առաջին խաղակեսի 24-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները ձեռնամուխ են եղել հետ բերել կորցրածը. «Բանանցին» օգնության ձեռք է մեկնել դարպասապահ Արթուր Թորոյանը` փրկելով վերահաս գոլից:

Խաղադաշտում բավականին հետաքրքիր և լարված պայքար է ընթացել. չէ որ այս մրցավեճում հաղթողը ամրապնդվելու է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

Առաջին խաղակեսն ավարտվել է «Գանձասար-Կապանի» գրոհների ներքո: Կապանցիները մինչև առաջին խաղակեսի վերջին րոպեն փորձել են գրավել Արթուր Թորոյանի պաշտպանած դարպասը, սակայն մեր դարպասապահը ինքնավստահ էր:

49-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» գրոհը խախտումով խափանել է Արմեն Մանուչարյանը և դեղին քարտ ստացել:

50-րդ րոպեին Գեղամ Հարությունյանի հարվածից հետո բախտը ժպտացել է «Բանանցի» ֆուտբոլիստներին. գնդակը դիպչելով Արթուր Թորոյանի ձեռքին, այնուհետև դիպել է դարպասաձողին:

58-րդ րոպեին Ֆիլիպ Տիմովի նկատմամբ տուգանային հրապարակում կանոնները խախտել է Արմեն Դուրունցը. և հանդիպման գլխավոր մրցավար Արթուր Սաֆարյանը ցույց է տվել 11 մետրանոց նշանակետը, որը հստակ իրացրել է Միգել Լոպես Պեդրոն՝ կրկնապատկելով «Բանանցի» առավելությունը:

68-րդ րոպեին «Բանանցը» մնացել է 10 ֆուտբոլիստով. Գեղամ Հարությունյանի նկատմամբ կանոնները խախտելու համար երկրորդ անգամ զգուշացվել և խաղադաշտը լքել է Տոմաս Բագին:

Հանդիպման 80-րդ րոպեին կրկին փայլել է Արթուր Թորոյանը. Գեղամ Հարությունյանի վտանգավոր հարվածից հետո «Բանանցի» դարպասապահը գեղեցիկ ցատկով գնդակը դուրս է բերել անկյունային:

Հանդիպման վերջին րոպեին գոլ խփելու լավ հնարավորություն է ունեցել Էմիլ Եղիազարյանը, սակայն նրա հարվածը բարձր ստացվել:

«Բանանց»-«Գանձասար-Կապան» հանդիպումն ավարտվել է՝ 2:0 հաշվով:

ProudEagles.com

տեքստ եւ լուսանկար՝  www.fcbanants.am

Advertisements