Ժոլտ Հորնյակ.Թիմին քննադատել չեմ կարող

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի «Բանանց» — «Միկա» (0:0) հանդիպումից հետո մեր թիմի գլխավոր մարզիչը պատասխանեց լրագրողների հարցերին:
Ժոլտ Հորնյակ. «Շնորհակալ եմ թիմին այս հանդիպման համար: 1-ին խաղակեսում արագությունը քիչ էր, իսկ երկրորդում ավելացրինք: Խաղում քիչ գոլային պահեր եղան: Ես ավելի շատ հարվածներ էի սպասում մրցակցի դարպասին: Թիմին քննադատել չեմ կարող, որովհետև 2-րդ խաղակեսի վերջնամասում տղաները գործում էին իրենց ուժերի 100 %-ով: Սպասում էինք, որ «Միկան» շատ ուժեր կորցնելուց հետո հակագրոհային ֆուտբոլ է խաղալու:
Վալտեր Պողոսյանը ստանդարտից հետո լավ պահ ուներ: Անընդմեջ անկյունայիններից հետո (3 անընդմեջ անկյունային 86-րդ րոպեին,- խմբ) գոնե 1 գոլ կարող էինք խփել: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին բնավորություն ցույց տալու համար: Ցավոք՝ հաղթանակի համար նրանց նվիրվածությունը չբավականացրեց: Շատ եմ ցավում, «լալիս», որ հանդիպումը 0:0 է վերջանում:
Proudeagles.com
տեքստ եւ լուսանկար ՝ http://www.armsport.am
Advertisements