Բանանց 0-0 Միկա

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի են ունեցել 25-րդ տուրի հանդիպումները:

«Բանանցը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Միկայի» հետ:

Չնայած գոլազուրկ հաշվին, այնուամենայնիվ երկրպագուները ականատես են եղել լարված, գեղեցիկ ու դիտարժան խաղի: Գոլ խփելու հնարավորություն են ունեցել երկու թիմերն էլ, սակայն թե «Բանանցի», թե «Միկայի» ֆուտբոլիստները հարմար դիրքերից վրիպել են:

Այսօր տեղի ունեցած մյուս խաղում «Ուլիսը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ:

Մայիսի 10-ին տեղի են ունենալու «Ալաշկերտ»-«Գանձասար»և «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումները:

ProudEagles.com

տեքստ՝ http://www.fcbanants.am

լուսանկար՝ http://www.totalfootball.am

Advertisements