Ժոլտ Հորնյակ. «Տղաները ցույց տվեցին և բնավորություն, և արդյունք»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ:

«Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը շնորհակալություն է հայտնել թիմին գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու համար:

— Այսօրվա խաղով մենք այսպես ասած պատրաստվում էինք Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ` «Միկայի» հետ խաղին: Արամ Շախնազարյանը, Կարեն Հարությունյանը հանդես չեկան, քանի որ դեղին քարտեր ունեին և գավաթի խաղում նրանք մեզ ավելի մեծ օգուտ կտան: Գևորգ Նռանյանը միայն վերջում խաղաց, մենք նրանք որոշել էինք մի փոքր ավելի հանգստանալու հնարավորություն տալ: Այս ֆուտբոլիստների փոխարեն խաղադաշտ դուրս եկած երիտասարդներին հաճելի էր նայել, չնայած 100 տոկոսանոց գոլային պահեր չօգտագործեցին: Նրանց միջև տարբերություն չկա, գրեթե հավասարազոր ֆուտբոլիստներ են: Պետրոս Ավետիսյանին, Արմեն Մանուչարյանին, Վահագն Այվազյանին, վնասվածքից ապաքինված Վալտեր Պողոսյանին հետաքրքիր էր նայել. ցույց տվեցին և բնավորություն, և արդյունք: Ինձ համար շոկային էր Ֆիլիպ Տիմովի խաղը. նա կարող էր 3 անգամ գոլ խփել, սակայն նույնիսկ դարպասապահի դեմ մենակ մնալու պարագայում վրիպեց:  Այսօր գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղացել: Այսօրվա խաղի համար թիմին անչափ շնորհակալ եմ:

ProudEagles.com

տեքստ՝ fcbanants.am

լուսանկարը՝  totalfootball.am

Advertisements