«Բանանցը» հյուրընկալվելիս պարտվել է «Գանձասար-Կապանին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով զիջել է«Գանձասար-Կապանին»:

Առաջին խաղակեսում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքիիցհետո՝ Սամվել Պետրոսյանի սաներին հաջողվել էհանդիպման 62-րդ րոպեին բացել հաշիվը. գոլի հեղինակ էդարձել Նարեկ Բեգլարյանը: «Գանձասար-Կապանի»առավելությունն ամրապնդել է Գեղամ Հարությունյանը, որը «Բանանցի» դարպասը գրավել է հանդիպման 81-րդ րոպեին:

20-րդ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Շիրակի» հետ: Մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի» դարպասը,իսկ «Միկան» նվազագույն հաշվով՝ Արտակ Գրիգորյանի խփած գոլի շնորհիվ հաղթել է «Ուլիսին»:

20-րդ տուրից հետո «Բանանցը» շարունակում է մնալ 7-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 18միավոր:

տեքստ՝ fcbanants.am

լուսանկար՝ totalfootball.am

ProudEagles.com

Advertisements