ԺՈԼՏ ՀՈՐՆՅԱԿ. ԱՅՍՊԻՍԻ ԽԱՂՈՎ ՈՒԼԻՍԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԿԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՓՅՈՒՆԻԿԻ, ԱՅԼ ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԻ ԴԵՄ

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը մեկնաբանել է «Ուլիսից» կրած 1։2 հաշվով պարտությունը Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրում։
«Շնորհավորում եմ «Ուլիսին» այս տարվա առաջին հաղթանակի կապակցությամբ։ Հանդիպումը լավ մեկնարկեց մեզ համար, սակայն ցավոք բաց թողեցինք երկու գոլ։ Առաջինի դրվագում անհասկանալի է, թե որտեղ մրցավարը խախտում տեսավ եւ 11 մետրանոց նշանակեց, երկրորդի դրվագում մեր կոպտագույն սխալն էր։ Դրանից հետո բարդ էր վերադառնալ խաղ, ստեղծեցինք մի քանի պահ, սակայն չկարողացանք իրացնել դրանք։ Կարող եմ գովեստի խոսքեր ասել դարպասապահի հասցեին։
Ի՞նչ կարող եմ ասել նորեկների մասին։ Ֆիլիպ Տիմովը մեծ օգուտ բերեց, հենց նրա բնավորության համար էի ցանկանում, որ նա հանդես գա մեր թիմում։ Նա ուժեղ, լավ պաշտպան է։ Իմ կարծիքով այսօր իր հնարավորություններից ավելի ցածր խաղաց Սարգիս Բալոյանը։ Հավաքների ժամանակ նա լավագույններից էր, հնարավոր է, որ այսօր ինչ-որ բան չստացվեց։ Նաիրի Մինասյանը եւ Կարեն Հարությունյանը հանդիպումը բաց թողեցին որակազրկման պատճառով։ Արգենտինացի Միգել Պեդրո Լոպեսը դուրս գալով դաշտ թարմություն մտցրեց։ Մեզ կենտրոնում հարկավոր է նման փորձառու խաղացող, այդ դեպքում մենք հանդես կգանք ավելի վտանգավոր, ինչպես դա այսօր էր։ Նա ընդամենը երկու օր է միացել մեզ, սակայն լավ որակներ ունի թիմի հիմնական կազմում հաստատվելու համար։ Պեդրոն կարող է փոխել խաղային տեմպն, ինչը մեզ չի բավականացնում։
Մրցակիցն այսօր հաղթեց մեր սխալների շնորհիվ։ «Ուլիսից» ավելին էի սպասում, քան այն, ինչ նրանք ցուցադրեցին այսօր։ Մեր թիմում են հայտնվել երիտասարդներ, ինչպիսիք են Արմեն Մանուչարյանը եւ Հակոբ Համբարձումյանը։ Ֆիզիկական պատրաստության տեսանկյունից պարտվեցինք բոլոր դիրքերում։ «Ուլիսը» խաղում է իր փորձի շնորհիվ։ Նրանք մեզ հաղթեցին մեր փորձի պակասի պատճառով։ Այսպիսի խաղով «Ուլիսի» համար բարդ կլինի ոչ միայն «Փյունիկի», այլ բոլոր թիմերի դեմ։ Մրցակցից ավելի ուժեղ խաղ էի ակնկալում»։
տեքստ եւ լուսանկար՝ armsport.am

ProudEagles.com

Advertisements