Բանանցը կրկին պարտվում է

Բարձրագույն խմբի 16-րդ տուրում մեր Բանանցը 1-2 հաշվով պարտվեց առաջատարին Ուլիսին:

Հանդիպումը շատ հաջող սկսվեց Ժոլտ Խորնյակի սաների համար. հանդիպման 2-րդ րոպեին Գևորգ Նռանյանը բացեց հանդիպման հաշիվը տուգանաինի խաղարկումից հետո: Սակայն հանդիպման 37-րդ րոպեին Լուբոշ Հանցելը խաղտեց խաղի կանոնները եւ մրցավարը նշանակեց 11 մ հարված, որը վստահ իրականացրեց Արտակ Ալեքսանյանը:

Երկրորդ կեսի մեկնարկին մեր պաշտպանները կրկին սխալ գործեցին եւ Հովաննես Գոհարյանը  կրկնապատկեց հաշիվը:

Ցավոք մեր թիմը պարտություն տարավ այս տարվա առաջին տուրում:

Ուլիս 2-1 Բանանց.16-րդ տուր

Գոլերը՝  Արտակ Ալեքսանյան 38, Հովհաննես Գոհարյան 47 — Գևորգ Նռանյան 2

Բանանցը շարունակում է զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:

ProudEagles.com

լուսանկարը՝ haysoccer.com

Advertisements