«Ալաշկերտ» 0-0 «Բանանց»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ մրցափուլի «Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպման հաշիվը չբացվեց:

Խաղի ընթացքում նկատելի էր մեր թիմի առավելությունը մրցակցի նկատմամբ, սակայն մարզական բախտը ժպտաց «Ալաշկերտին»:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին լավ դիրքում հայտնված Արամ Լոռոցյանի հարվածից հետո գնդակը, շեղվելով պաշտպանի գլխի հարվածից, դիպավ դարպասաձողին:  Երկրորդ խաղակեսի սկզբում անկյունայինի իրացումից հետո Գևորգ Նռանյանի գլխով հարվածը շեղ ստացվեց:

Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում հիանալի դիրքում հայտնված Գևորգ Կարապետյանը նույնպես փոքր ինչ շեղ հարվածեց: Չնայած շարունակական գրոհներին, մեր թիմին այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը:

Նոյեմբերի 30-ին ժ 14:40-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մեր թիմը կհյուրընկալվի «Շիրակին»:

Տեքստ՝ fcbanants.am

Լուսանկար՝ totalfootball.am

Advertisements