«Բանանցը» 2:3 հաշվով պարտվեց «Փյունիկին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ մրցափուլի հետաձգված «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով:

Խաղի 24-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետ Կարեն Հարությունյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 1 րոպե անց սակայն Սեսար Ռոմերոն հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց «Փյունիկին»: 78-րդ րոպեին կրկնակի գոլի հեղինակ դարձավ Սեսար Ռոմերոն: Խաղի վերջին րոպեներին Գևորգ Նռանյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

Նոյեմբերի 22-ին ժ 14:40-ին «Նաիրի» մարզադաշտում մեր թիմը կհանդիպի «Ալաշկերտին»:

լուսանկար եւ տեքստ՝ http://www.fcbanants.am

ProudEagles.com

Advertisements