Հոռնյակ. Ունեինք մի քանի լավ պահեր, որոնք չկարողացանք իրացնել

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան «Բանանց» — «Ուլիս» հանդիպումից (0:2) հետո (առաջինում «Բանանցը» հաղթել էր 4:1 հաշվով) երկու թիմերի գլխավոր մարզիչները կիսվեցին խաղի վերաբերյալ իրենց կարծիքներով:

15694243776_1d9b098480_z

«Շնորհակալ եմ տղաներին ցույց տված բնավորության համար: Երեք օր առաջ ծանր խաղ էինք անցկացրել «Փյունիկի» հետ, որում միավորներ էինք կորցրել: Խաղասկզբում ֆուտբոլիստների մոտ մի փոքր վախ կար «Ուլսից», սակայն հետո կարողացան բնավորություն ցույց տալ: Ունեինք մի քանի լավ պահեր, որոնք չկարողացանք իրացնել. դա ազդեց խաղի ընթացքի վրա: Դա մեկ. հետո նաև շատ հեշտ գոլեր բաց թողեցինք:

Այնպիսի թիմի դեմ ինչպիսին «Ուլիսն» է, միշտ դժվար է խաղալ, որովհետև նրանց կազմում շատ են փորձառու խաղացողները: Դաշտի կենտրոնում նույնպես մեր խաղը լավ չստացվեց, բայց վերջում կարողացանք կամք դրսևորել, ինչի համար շատ ուրախ եմ: Ուրախ նաև նրա համար, որ կիսաեզրափակչում մրցելու ենք «Միկայի» հետ, որին վերջրես պարտվեցինք, իսկ հիմա կարող եք ռևանշի հասնել: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանի Գավաթը եվրագավաթներ դուրս գալու ամենակարճ ճանապարհն է: Պետք է օգտվել դրանից:

Այսօրվա պես կարևոր մրցավեճում կարևոր էին հակագրոհները, որոնց անցումը մեր մոտ ստացվում էր, բայց վերջին փոխանցումը կաղում էր: Վերջնական արդյունքի վրա նշանակություն ունեցավ առաջին խաղում գրանցված հաշիվը:

Դժվար է գնահատել թե կիսաեզրափակչում ինչպիսն են շանսերը, որովհետև դեռ շատ ժամանակ կա մինչ այդ խաղը: Դեռ շատ փոփոխություններ կլինեն: Մեզ մոտ ինչ-որ փոփոխություններ լինում են ամիսը, նույնիսկ, շաբաթը մեկ:

Ձմռանը հավանաբար երկու թիմերում էլ փոփոխություններ կկատարվեն, կմասնակցեն կարևոր ձմառեային հավաքների և դժվար է ասել, թե ինչ վիաճկում կմոտենան այդ խաղին:

Լավ է, որ հնարավորություն ունենք խաղալ թե 4, և թե 5 պաշտպաններով: Դա մեզ հնարավորություն կտա ըստ կոնկրետ մրցակցի դասավորվել: Այսօր 5 պաշտպաններով ընդհանուր առմամաբ գոհացուցիչ խաղացինք, բայց փոխարենը կոնկրետ մի քանի դրվագներում, օրինակ բաց թողած գոլերում, մրցակցին շատ տարածություն էինք տալիս»:

Լուսանկար եւ տեքստ՝ armsport.am
Advertisements