Պարտություն «Միկայի» հետ խաղում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ մրցափուլում «Բանանցը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Միկային»:

34-րդ րոպեին հեռահար հարվածով խաղի հաշիվը բացեց Անդրանիկ Ոսկանյանը:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Բանանցը» լավ հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշիվը, սակայն մոտ տարածությունից Գարեգին Մաշումյանի հարվածը շեղ ստացվեց:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին «Միկան» արագ գրոհի անցավ, և Տիգրան Բարսեղյանը, շրջանցելով պաշտպանների դիմադրությունը, կրկնապատկեց հաշիվը:

Մեր թիմը մի քանի անգամ մոտ էր հաջողությանը, սակայն Վալտեր Պողոսյանի և Վահագն Այվազյանի հարվածները չհասան նպատակին:

Նոյեմբերի 2-ին ժ 17:00-ին Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը:

տեքստ՝ fcbanants.am

Advertisements