Գոլառատ խաղ և գեղեցիկ հաղթանակ

Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ մրցափուլի «Արարատ»-«Բանանց» հանդիպումն ավարտվեց 4-6 հաշվով:

Մեր թիմը խաղը մեկնարկեց մեծ տեմպով՝ արագ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: 12-րդ րոպեին Արամ Լոռեցյանի իրացրած տուգանային հարվածը հաջող էր, ինչի արդյունքում Հանզել Լուբոշը, գլխով շեղելով գնդակի ուղղությունը, բացեց խաղի հաշիվը:

Banants

Րոպեներ անց մեր ֆուտբոլիստներին հաջողվեց ճեղքել հակառակորդի պաշտպանությունը, և Գագիկ Դաղբաշյանը ձախ անկյունից վստահորեն գրավեց դարպասը՝ իր ծննդյան օրը ուրախություն պարգևելով թիմին:

Խաղի 20-րդ րոպեին աչքի ընկավ Վահագն Այվազյանը՝ հաշվի տարբերությունը հասցնելով 3-ի:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Արարատին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. Ջամել Ուոլեսը հաղթող դուրս եկավ երկրորդ հարկում և գլխի հարվածով գրավեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

«Բանանցն» անմիջապես անցավ հակագրոհի: Գևորգ Նռանյանը կարող էր շրջանցել պաշտպանների դիմադրությունը, սակայն նրա նկատմամբ խաղի կանոնները խախտեց Նիկոլա Պրեբիրաչևիչը՝ արժանանալով կարմիր քարտի:

«Արարատը» կարողացավ 10 խաղացողով պահպանել խաղի տեմպը, և 52-րդ րոպեին թիմի ավագ Ալեքսանդր Ռակիչը գրավեց դարպասը: Պատասխան գնդակը, սակայն, չուշացավ. 10 րոպե անց կրկնակի գոլի հեղինակ դարձավ Հանզել Լուբոշը:

Մեկ խաղացողի պակասը և երկու գնդակի առավելությունը չընկճեց «Արարատին». 68-րդ և 70-րդ րոպեներին համապատասխանաբար Ալեքսանդր Ռակիչը և Ցեդոմիր Տոմչիչը հավասարեցրեցին խաղի հաշիվը:

Ուժեղացնելով հարձակման գիծը՝ «Արարատը» կոպիտ սխալներ թույլ տվեց պաշտպանությունում: Արդյունքում Վալտեր Պողոսյանը (75) և Գևորգ Նռանյանը (87) վճռեցին հանդիպման ելքը:

Հոկտեմբերի 25-ին ժ 15:00-ին «Բանանցը» կհյուրընկալի «Միկային»:

Proudeagles.com

Advertisements