Պարտություն մեկնարկային խաղում

v9NuVrqXkr4Այսօր “Նաիրի” մարզադաշտում ՀՀ Բարձրագույն խմբի 2-րդ տուրի “Ուլիս”-“Բանանց” խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի:

Առաջին իսկ խաղակեսից խաղն ընթացավ բավականին լարված մրցակցությամբ և երկկողմանի վտանգավոր պահերով: Խաղի սկզբում “Ուլիսի” կազմից հարվածային դիրքում հայտնվեցին Գոռ Օգանեսյանն ու Աղվան Պապիկյանը, սակայն նրանց հարվածները շեղ էին: 35-րդ րոպեին Նիկա Պիլիևի վտանգավոր հարվածը կարողացավ կասեցնել “Ուլիսի” պաշտպանը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեներին Գևորգ Կարապետյանի հարվածը ետ մղեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Խաղի 50-րդ րոպեին հաշիվը բացեց Սերգեյ Օվչիննիկովը՝ գրավելով Թորոյանի պաշտպանած դարպասի անկյունը: Բաց թողնված գնդակը, սակայն, չընկճեց մեր ֆուտբոլիստներին, ովքեր արագ անցան հակագրոհի: Գևորգ Նռանյանի, այնուհետև Արեգ Ազատյանի վտանգավոր հարվածներից հետո հերթական անգամ իր թիմին փրկեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Այսպիսով, մեր թիմին չհաջողվեց խփել պատասխան գնդակը, և առաջին խաղում գրանցվեց պարտություն: Հետխաղյա ասուլիսի ընթացքում “Բանանցի” գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը, շնորհավորելով հակառակորդին, նշեց, որ թիմի պարտության հիմնական պատճառը խաղի ցածր տեմպն էր: Թիմին խանգարեց նաև առաջատար խաղացողներից Ռումյան Հովսեփյանի բացակայությունը, ով նախորդ մրցաշրջանում ստացված զգուշացումների պատճառով չկարողացավ մասնակցել այս խաղին: Ի դեպ, դեղին քարտերով “հարուստ” էր նաև այս հանդիպումը. “Բանանցի” կազմից կոպիտ խաղի համար զգուշացվեցին Նաիրի Մiնասյանը, Ֆոֆանա Մամադու Սեկուն և Վահագն Այվազյանը, իսկ “Ուլիսի” կազմից՝ Անդրեյ Բելոմիտցևն ու Գեորգի Խուբուան:

“Ուլիս”-“Բանանց” 1:0

Գոլ` Սերգեյ Օվչիննիկով (50)

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ժ17:00-ին “Բանանցը” սեփական հարկի տակ կհյուրընկալի “Արարատին”:

 

ProudEagles.com

լուսանկարը՝ Totalfootball.com

տեքստ՝ http://www.fcbanants.am

Advertisements