Ժոլտ Հորնյակ .Գլխավոր կորուստը Ռումյան Հովսեփյանն էր

hornyakՀայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրի «Ուլիս»-«Բանանց» (1:0) խաղից հետո, գլխավոր մարզիչներն ասացին հետեւյալը.

Սուրեն Չախալյան («Ուլիս») — Շնորհավորում եմ մեր թիմին՝ հաղթանակի կապակցությամբ: Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից: Կարծում եմ՝ արդյունքն օրինաչափ էր, թեեւ կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Կարեւորը՝ առաջին խաղում երեք միավոր վաստակելն է: Սա ընդամենը 28 խաղերից մեկն էր: Դեռ շատ աշխատանք ունենք կատարելու: Մեր խնդիրը՝ նվազագույնը մրցանակային տեղում հայտնվելն է:

Ժոլտ Հորնյակ («Բանանց») — Շնորհավորում եմ մրցակցին: Շատ ափսոս, կարող էինք ավելի հաջող արդյունքի հասնել, եթե մեկնարկային առավելությունը արդյունքի վերածեինք: Այսօր Դաղբաշյանը, Լոռեցյանը եւ Կարապետյանը հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր: Մենք ունեինք կորուստներ: Գլխավոր կորուստը Ռումյան Հովսեփյանն էր, որին փոխարինող չունենք ներկայիս թիմում: Խանգարեց նաեւ շոգ եղանակը: Մրցակիցն ոչնչով չզարմացրեց, ուղղակի մենք շատ դանդաղ խաղացինք, իսկ նրանք օգտվեցինք դրանից:

Այս խաղը դեռ ոչինչ չի ասում, պետք չէ ավելորդ եզրակացություններ անել:

ProudEagles.com

 

տեքստ՝ armsport.am
լուսանկարը՝ http://www.totalfootball.com
Advertisements