ՍԵՄՅՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ԲԱՆԱՆՑԻՑ

Երևանի «Բանանցի» հարձակվող Սեմյոն Մուրադյանը Հայաստանի չեմպիոնի կազմ վերադառնալուց կես տարի անց հեռացել է ակումբից։
 muradyan
Ֆուտբոլիստը եւ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը։ Այդ մասին armsport.am–ին հայտնեցին «Բանանցի» մամլո քարտուղարությունից։
Amsport.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ 26–ամյա հարձակվողը սրդեն մեկնել է Իսպանիա և, հնարավոր է, ավարտի ֆուտբոլիստի կարիերան։
Նշենք, որ Մուրադյանի կարիերայի ամենահաջողը 2012/13 մրցաշրջանն էր, որի ընթացքում «Միկայի» կազմում 17 գոլի հեղինակ է դարձել։
 Աղբյուր եւ լուսանկար` Armsport.am

 

ProudEagles.com

Advertisements