ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿ. ԱՅՆՊԵՍ ԿԽԱՂԱՆՔ, ՈՐ «ԽՈՏԱԾԱԾԿՆ ԱՅՐՎԻ» ԻՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանց»-«Սանատա Կոլոմա» հանդիպումից առաջ երևանցների գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնակը պատասխանեց լրագրողների հարցերին:

zolt.hornyak

-Ո՞րն էր առաջին խաղում կրած պարտության պատճառը:

-Խաղը սկսեցին արագ բաց թողած գոլով: Չկարողացանք արագ պատասխանել: Արեգ Ազատյանն ու Գևորգ Կարապետյանը չկարողացան իրացնել գոլային պահերը: Բացի այդ, խաղադաշտը շատ փոքր էր կոմբինացիոն խաղ ցուցադրելու համար

-Առաջին խաղում կրած պարտությունն ինչպե՞ս կանդրադառնա վաղվա խաղի վրա:

-Ես չէի ցանկանա այդ խաղերն ընդհանրացնել: Մենք այդ հանդիպումից հետո լուրջ վերլուծություն ենք կատարել: Առաջիկա մրցավեճում լրիվ այլ խաղ կլինի: Անդորրայում իմ ֆուտբոլիստների 50 տոկոսն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Միաժամանակ, ֆուտբոլիստներին հոգեբանորեն ճնշում էր Չեմպիոնների լիգայի պես հեղինակավոր մրցաշարում առաջին ելույթը:

-Առաջին հանդիպման համեմատ` թիմի մեկնարկային կամզում ի՞նչ փոփոխություններ են լինելու:

-Փոփոխություններ կլինեն: Օրինակ, Արամ Շախնազարյանը վնասվածք ունի: Նրանից բացի ևս մեկ փոփոխություն կլինի մեկնարկային կազմում:

-Դուք մարզումների ժամանակ մեծ ուշադրություն էիք դարձնում ստանդարտ իրավիճակների խաղարկմանը: Ի՞նչի հետ էր դա կապված:

-Առաջին խաղում մենք բազմաթիվ ստանդարտների իրավունք ստացանք, որոնք չկարողացանք հաջող խաղարկել: Ամեն անգամ մեր ֆուտբոլիստներին մեկ-երկու քայլ չէր բավականեցնում: Այժմ փորձելու ենք օգտվել այդ պահերից:

-Դուք պատրաստվո՞ւմ եք հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի:

-Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ անհրաժեշտ հաշվով հաղթենք հիմնական ժամանակում: Իսկ եթե այնպես ստացվի, որ հետխաղյա 11 մետրանոցների անհրաժեշտություն լինի, ապա մենք կընտրենք այն ֆուտբոլիստներին, ովքեր մարզումների ժամանակ ավելի լավ են նշակետին մոտենում:

-«Սանտա Կոլոմայի» մարզիչն ասաց, որ իրենց թիմում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չկան: Ի՞նչ եք կարծում` առաջին խաղում գրանցված արդյունքը թիմերի իրակա՞ն  ուժն է արտացոլում, թե՞ դա դժբախտ պատահար էր:

-Ես կարդում էի Արեգ Ազատյանի հարցազրույցը, որում նա ճշմարտացիորեն նշեց, որ մենք պարտվցինք, այլ ոչ թե մրցակիցը հաղթեց: Տվյալ դեպքում պրոֆեսիոնալ հսկացողությունը հարաբերական է, որովհետև նույն Լիման ամեն տարի խաղում է եվրոգավաթային մրցավեճերում և ազգային հավաքականի կազմում մրցում է ուժեղագույն թիմերի հետ: Այդպես նրանց մի քանի ֆուտբոլիստներ չլինելով պրոֆեսիոնալ, շատ ավելի մեծ փորձ ունեն քան մեր տղաներ: Եվ հետո, չլինելով պրոֆեսիոնալ նրանք ֆուտբոլ խաղալով մեր տղաներից ավելի շատ գումար են վաստակում և հիանալի պայմաններում են մարզվում:

-Նախորդ հանդիպմանը չմասնակեց թիմի նորեկ Պիլիևը: Վաղվա խաղին նա ասպարեզ դո՞ւրս կգա:

-Ցավոք, ոչ, որովհետև նրա փաստաթղթերի հետ անսպասելիորեն խնդիրներ առաջացան և մենք դեռ իրավունք չունենք նրան խաղացնել:

-«Բանանցի» մեկ այլ նորեկ Ուսանովի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

-Մաքսիմին մենք հրավիրել էինք, որպես Հովհաննես Համբարձումյանի փոխարինող: Հովհաննեսը կարիերայի առաջխաղացման համար լավ առաջարկ էր ստացել և մենք որոշեցինք բաց թողնել նրան: Ինչ վերաբերում է Ուսանովին, ապա նա դեռ լիովին չի հարմարվել մեր խաղին, սակայն նա բավականին փորձառու ֆուտբոլիստ է և շուտով կսկսի անհամեմատ հաջող հանդես գալ:

-«Սանտա Կոլոմայի» հետ խաղում «Բանանցի» խաղը հաջող չէր ստացվում հատկապես եզրերում: Նկատելի էր Շտեֆանովսկու և Գոգոլաձեի բացակայությունը…

-Գոգոլաձեն «Բանանցում» շատ լավ մեկնարկեց, սակայն նրա խաղում հետո անկում նկատվեց և որոշեցինք չերկարաձգել նրա պայմանագրի ժամկետը:

Ինչ վերբերում Շտեֆանովսկուն, ապա ես նրան շատ էի ցանկանում պահել թիմում, բայց նրան շատ լավ առաջարկներ հետևեցին և Պետերը հեռացավ այլ թիմ, որտեղ ամսեկան 50 հազար եվրո աշխատավարձ է ստանում: Բնականաբար, մենք մեզ նման գումարներ չենք կարող թույլ տալ: Անկասկած դա մեզ համար ահռելի կորուստ է: Այնուամենայնիվ, աապաքինվել է Արեգ Ազատյանը, ով այդ դիրքում է գործում և ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում:

-Ինչպե՞ս եք գնահատում «Բանանցի» հնարավարությունները:

-Մենք խաղադաշտ ենք դուրս գալու միմիայն հաղթանակի հասնելու համար: Դրա համար կանենք ամեն ինչ: Վստահ եմ իմ թիմի վրա: Այնպես կխաղանք, որ «խոտածածկն այրվի» իմ ֆուտբոլիստների ոտքերի տակ:

 

ProudEagles.com

Լուսանկարը եւ տեքստը՝www.armsport.am

Advertisements