Ու’՞ր ենք գնում

Երեկ՝ հուլիսի 1-ին, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա» – «Բանանց» հանդիպումը:

Coloma-Banants

Մեր ակումբը պարտվեց 0-1 հաշվով: Պարտություններ պատահում են յուրաքանչյուր ակումբի պատմության մեջ, սակայն Հայ երկրպագուների համար երեկվա «խայտառակուցյունը» Անդորրայում մի ուրիշ ցավ էր: Տարիներ սպասելով եւ հույսեր կապելով մենք ամեն տարի նույն արդյունք էնք ստանում:  Ուղղակի ցավալի էր տեսնել ինչքան անմիտք եւ անտաղանդ ֆուտբոլ ցույց տվեց «Բանանցը» ունենալով իր կազմում տաղանդավոր ֆուտբոլիստներ: Պարզապես այդ «տաղանդները» հաղթել չեին ուզում:

Այդ դեպքում հարց է ծակում. Ու’՞ր ենք գնում

Հուլիսի 8-ին Երեւանում կկայանա այս թիմերի պատասխան մրցավեճը: «Բանանցը» մրցակցին հյուրընկալելու է Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ. առաջին հանդիպում

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) 1-0 «Բանանց» (Երևան) 

գոլը` Պուժոլ 5

Բանանց. Արթուր Թորոյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Շահնազարյան, Արտաշես Առաքելյան (ա), Մաքսիմ Ուսանով, Ֆոֆանա Սեկու, Արամ Լոռեցյան, Ռումյան Հովսեփյան, Գևորգ Կարապետյան, Արեգ Ազատյան, Գևորգ Նռանյան:

Պահեստայիններ — Պապին Թևոսյան, Գագիկ Մաղաքյան, Վալտեր Պողոսյան, Վահագն Այվազյան, Կարեն Հարությունյան, Սիմյոն Մուրադյան, Գարեգին Մաշումյան:

 

 

Լուսանակրը՝ http://www.totalfootball.am

 

ProudEagles.com

Advertisements