Երբեմնի Երազանքը`Ներկայիս իրականությունն է…

3Այս տարին ի սկզբանե հաջող սկսվեց ՖԱ <<Բանանցի>> համար,հաջողված էին գրեթե բոլոր խաղերը,տղաների դրսևորումն անթերի էր և այդ ամենը հասավ իր տրամաբանական ավարտին:
2013-2014 խաղաշրջանում մեր սիրելի թիմը վերջին տեղով սկեց առաջնությունը,սակայն սկսեց Ժոլտ Հորնյակի հետ միասին` դա նոր շունչ էր թիմին,նոր ուժ,մեր թիմին միացավ նաև Ֆոֆանա Մամադու Սեկուն` ով դարձավ թիմի ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը,հոգատար և ընկերասեր անձնավորություն ով թիկունք է իր խաղընկերներին թե խաղում,թե խաղից դուրս:
Ցանկանում եմ ամբողջ երկրպագուների և Proud Eagles-ի անունից  ողջունել Արամ Լոռեցյանին,ով այս տարի գերազանցեց մեր բոլոր սպասելիքները: Արամի խաղն հաճախ էր զարմացնում երկրպագուներին,սակայն նրա հստակ քայլերը համոզեցին երկրպագուներին,որ Լոռեցյանն ՖԱ<<Բանանցի>> անբաժան մասնիկն է:ՖԱ <<Բանանցն>> անցկացրեց 28 խաղ,50 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը և դարձավ գավաթակիր:
Պարտադիր ենք համարում շեշտել մեր թիմի բոլոր տղաների անուններն և ողջունել նրանց իրենց պատրաստակամության և անմնացորդ նվիրվածության համար,այսպես`
Արթուր Թորոյան,Պետեր Շտեպանովսկի,Գագիկ Դաղբաշյան,Արամ Լոռեցյան,Արամ Շախնազարյան,Կարեն Հարությունյան,Ֆոֆանա Մամադու Սեկու,Արտաշես Առաքելյան,Հովհաննես Համբարձումյան,Վալտեր Պողոսյան,Գարեգին Մաշումյան,Վահագն Այվազյան ՈՒչա Գոգոլաձե,Արեգ Ազատյան,Սեմյոն Մուրադյան,Ռումյան Հովսեփյան և բոլորս կողմից սիրվաց Ժոլտ Հորնյակ:
Ամփոփելով խաղաշրջանը ցանկանում ենք նորանոր հաջողություններ մաղթել մեր ակումբին,սա դեռ սկիզբն է:
Հաջողություն ձեզ և նորանոր վերելքներ,հանգստից հետո կվերադառնանք նոր բարձունքներ գրավելու:

ProudEagles.com

Advertisements