Ուլիս 0-1 Բանանց

Առաջնության վերջնամասում խաղացանկը շատ հագեցած ստացվեց թիմերի համար: «Բանանցը» բացի առաջնության խաղերից անցկացրեց նաև գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղերը: Ու արդյունքում մեր թիմը երկու շաբաթվա ընթացքում անցկացրեց հինգ հանդիպում: Անկասկած ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր տղաների վրա: Բայց կոնկրետ «Ուլիսի» հետ խաղում դա մեր ֆուտբոլիստների համար ոչ մի նշանակություն չուներ: Հարկավոր էր հաղթել, հակառակ դեպքում մենք կկորցնեինք չեմպիոնական տիտղոսին հավակնելու մեր հնարավորությունները:

53216b2b6ef21

 Սակայն կար մի շատ կարևոր խոչընդոտ, որը խանգարեց մեր թիմին առաջին հերթին լավ խաղ ցուցադրելու գործում: Աբովյան քաղաքի մարզադաշտի կանաչ ծածկը, որտեղ «Բանանցը» հյուրընկալվեց «ՈՒլիսին» դժվար է անվանել ֆուտբոլային: Խոտածածկի վատ վիճակի պատճառով ուղղակի հնարավոր չէր որևիցե մտածված կոմբինացիա ձեռնարկել, քանի որ գնդակի հետագիծի խոտածածկի հետ շփվելուց հետո անկանխատեսելի էր: Իհարկե, նույն վիճակում էր նաև «ՈՒլիսը»: Ամեն դեպքում նման խաղադաշտում հանիդպումնները նախօրոք արդեն դատապարտված են անհետաքրիր պայքարով անցնելուն: Ի վերջո այսպիսի պայմաններում մերոնք կարողացան հասնել նպատակին: Ու այն էլ երբ: Խաղի վերջին րոպեին ստանդարտի խաղարկումից հետո «Բանանցի» ավագ Հովհաննես Համբարձումյանը գլխի հարվածով հույժ կարևոր հաղթանակ պարգևեց մեր թիմին:

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

Advertisements