«Միկան» ընդհատեց «Բանանցի» հաղթարշավը

imageԱռաջնության 19-րդ տուրից հետաձգված խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ պարտություն կրեց «Միկայից»: Իհարկե ֆուտբոլում ինչպես և տարբեր այլ մարզաձևերում հաղթանակն ու պարտությունը իրար կողք են լինում, բայց որ մեր թիմը նման խաղով կպարտվեր դժվար էր պատկերացնելը: «Բանանցը» 2014 թվականին առաջնության շրջանակներում միշտ էլ լավ տպավորություն էր թողել ու արժանի հաղթանակներ տոնել: Բայց այս խաղում մեր թիմը նման չէր իրեն: Բացառություն էին կազմում դարպասապահ Արթուր Թորոյանն ու փոխարինման դուրս եկած Կարեն Հարությունյանը: Եթե Թորոյանը նման գերազանաց խաղ չցուցադրեր մերոնք կպարտվեին ավելի խոշոր հաշվով: Հարությունյանն էլ կենտրոնում պայքարեց, բայց ցավոք միայնակ:«Բանանցի» կազմի մյուս ֆուտբոլիստները կարծես թե իրենք չէին: Դժվար է ասել թե պատճառն որն էր: Համենայնդեպս պաշտպանությունում թույլ տված սխալները, կիսապաշտպպանների օնօգուտ խաղն ու հարձակման գծի անօգնական վիճակը հանգեցրին պարտության: «Միկան» անհամեմատ լավ խաղաց ու արժանի հաղթեց: Բայց իհարկե սա վերջը չէ: Առջևում ոչ պակաս կարևոր խաղեր կան և «Բանանցը» կարող է և ունակ նոր հաղթանակներ կերտելու: Համոզված ենք, որ այս պարտությունից մեր խաղացողներն ու մարզիչները համապատասխան եզրակացություններ կանեն:Առաջնության ավարտին դեռ ութ տուր կա և մեր թիմը շարունակում է պայքարը ոչ թե մրցանակային տեղերի այլ չեմպիոնական տիտղոսի համար: Բացի այդ էլ «Բանանցին» ապրիլի 16-ին սպասվում է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը «Գանձասարի» հետ, որում մերոնք պարտադիր պետք է հաղթեն, սեփական դարպասը առնվազն անառիկ պահելով, կամ ավելի խոշոր հաշվով քան հաղթել է «Գանձասարը»: Իսկ առաջին խաղում կապանցիները հաղթել են 2:1 հաշվով:Ինչքան հնարավոր է արագ մոռանանք այս պարտությունը և մտածենք արդեն ապագա հանդիպումների ու հաղթանակների մասին: Իսկ առաջնության հաջորդ տուրի հանդիպումը մեր թիմը կանցկացնի ապրիլի 13-ին: Այդ օրը «Բանանցը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Ալաշկերտի» հետ:

«Բանանց» ՖԱ
Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

Advertisements