Փորձը հաղթեց երիտասարդությանը

1743529_421396391337489_49769661_nԱռաջին խմբի մրցաշարում աղյուսակը միանձնյա և վստահ շարունակում է գլխավորել «Բանանց»-2-ը: Չնայած նախորդ տուրում կրած պարտությանը մեր երկրորդ թիմը շատ լավ կազմ ունի և գեղեցիկ խաղային ձեռագիր: Հերթական՝ 23-րդ տուրում «Բանանց»-2- մրցեց «Բանանց»-3-ի հետ: Անկասկած մեր ակումբի երկու թիմերի մրցակցությունում ֆավորիտը երկրորդ թիմն է համարվում: Բայց Արթուր Ոսկանյանի սաները ապացուցեցին, որ մենք ունենք շատ լավ ռեզերվ, և մոտ ապագայում այսօրվա պատանիները կարող են համալրել մեր վարպետ թիմերը:       Առաջին կեսում «Բանանց»-3-ը ավեկի դիտարժան ու գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում: Պատանի ֆուտբոլիստները ուժեղ դիմադրություն ցույց տվեցին իրենց ավելի փորձառու ակումբակիցներին: «Բանանց»-2-ը երկար ժամանակ չէր կարողանում ճեղքել մրցակցի պաշտպանությունը և որոշ դեպքերում էլ ստիպված էր նույնիսկ մտածել պաշտպանությանմասին: Մինչև ընդմիջում հաշիվը կարող էին բացել Կարեն Սիմոնյանի սաները: Դավիթ Ասատրյանը վերջապես ճեղքեց «Բանանց»-3-ի պաշտպանությունը հարձակման աջ եզրում, և նրա նկատմամբ կանոնների խախտումը նշանակում էր 11 մետրանոց հարված: Նշակետին մոտեցավ Ասատրյանը, բայց նրա հարվածից հետո Սուրեն Ալոնյանը հետ մղեց գնդակը:

Ինչպես ասում են ամեն ինչ իր տեղն ընկավ ընդմիջումից հետո: «Բանանց»-2-ի ֆուտբոլիստները անմիջապես վճռական գործողություններ ձեռնարկեցին հանգստից հետո և հինգ րոպեյի ընթացքում երկու անգամ հասան հաջողության: Նախ Արամայիս Քյոսայանի անցումից հետո Միքայել Խաշմանյանը բացեց հաշիվը, ապա Քյոսայանը կրկնապատկեց «Բանանց»-2-ի առավելությունը: Խաղի 66-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը ավելի փորձառու թիմի առավելությունը ավելացրեց ևս մեկ գնդակով: Սակայն պատանի ֆուտբոլիստները շարունակեցին պայքարել, ու խաղի վերջնամասում Հովհաննես Փանոսյանը «Բանանց»-3-ի կազմում խփեց հեղինակության գնդակը:

«Բանանց» ՖԱ   Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

Advertisements