Սպասված հաղթանակ Բանանց-Փյունիկ

asssԱյսօր 18-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Փյունիկին»:Հաճելի և արևոտ օր էր,իսկ Proud Eagles-ի տղաների ներկայությունն ու ֆուտբոլասերներով լի խաղադաշտն էլ ավելի էր նպաստում գերազանց ֆուտբոլ խաղալուն:Խաղի սկզբնամասիում «Փյունիկը» սկսեց ակտիվություն ցուցաբերել սակայն անհաջող և նահանջեց,«Բանանցը» սկսեց հստակ արաջ շարժվել և խաղի ղեկը վերցրեց իր ձեռքը:Գրոհներն շատ էին մեր ակումբի կողմից,սակայն «Փյունիկն» ամբողջ ուժով պաշտպանվում էր:Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 : 2-րդ խաղակեսում գոլն չսպասեցրեց՝ 46-րդ րոպեում  Արամ Լոռեցյանը գեղեցիկ հեռահար հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը,առաջ մղելով թիմին:Եղան մի քանի վտանգավոր հարվածներ ևս,սակայն անհաջող:«Բանանցի» հաղթանակն անխուսափելի էր,բոլորն սպասում էին ավատին,իսկ մինջ այդ՝ խաղի 90-րդ րոպեին Ռումյան հովսեփյանը վնասվածք ստացավ,նրան դուրս բերեցին պատգարակով:Խաղն ավարտվեց «Բանանցի» հաղթանակով:Գեղեցիկ խաղ,գեղեցիկ գոլ՝ միայն վշտացնողն Ռ. Հովսեփյանի վնասվածքն էր,մաղթում ենք նրան արագ ապաքինում և հուսով ենք,որ վնասվացքը լուրջ չի լինի:

«Բանանց»-«Փյունիկ» 1:0
Բանանց-1 մարզադաշտ
Գոլեր՝ Արամ Լոռեցյան «Բանանց»

Բանանց – Արթուր Թորոյան, Արամ Շահնազարյան, Մամադու Սեկու, Գագիկ Դաղբաշյան, Արտաշես Առաքելյան, Վալտեր Պողոսյան, Ռումյան Հովսեփյան, Արամ Լոռեցյան, Պետեր Շտեպանովսկի, Ուչա Գոգոլաձե, Հովհաննես Համբարձումյան:

Պահեստայիններ —  Պապին Թևոսյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Հարությունյան, Գևորգ Կարապետյան, Գարեգին Մաշումյան, Վահագն Այվազյան, Կիրիան Նվաբուեզե:
Գլխավոր մարզիչ՝ Ժոլտ Հորնյակ:

Փյունիկ – Գոռ Մանուկյան, Վասպուրակ ՄԻնասյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան, Արթուր Յուսպաշյան, Գոռ Մալաքյան, Կամո Հովհաննիսյան, Աղվան Պապիկյան, Գագիկ Պողոսյան, Սարգիս Բալոյան:

Պահեստայինենր – Ալբերտ Օհանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Եսայան, Հովհաննես Պողոսյան, Աշոտ Սարդարյան, Վարդան Բակալյան, Վիուլեն Այվազյան:

ProudEagles.com

Advertisements