Բանանցի նոր շունչը՝Ռումյան Հովսեփյան

1981841_675251902531240_1734914465_n«Բանանցին» միշտ էլ բաժին են ընկնում լավագույնները և նա բացառություն չէր:
Նա հայտնվեց ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում անելով անհնարինը,արդարացնելով բոլորի սպասելիքները:Նա «Բանանցում» դարձավ նոր շունչ,նոր թափ և լրացրեց միանգամից մի քանի բաց:
Այսպես՝ Ռումյան Հովսեփյան ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում,ֆուտբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանից՝ կարիեռայի հիմքը դնելով Մալաթիայի ֆուտբոլի դպրոցում(Ներկայիս Բանանցում):Հովսեփյանի կարիեռայում մեծ դեր է ունեցել հենց իր հայրը՝ Անդրանիկ Հովսեփյանը,ով հանդիսացել է նրա առաջին մարզիչը:Որոշ ժամանակ անց՝ երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց ՖԱ«Փյունիկ» և հանդես եկավ այնտեղ 5 տարի:«Փյունիկ 2»-ում առաջին պրոֆեսիոնալ քայլերն կատարելով ՝Ռումյանը դարձավ 4 գոլի հեղինակ,2010-ից տեղափոխվեց ՖԱ«Իմպուլս» որտեղ հանդես եկավ 3 տարի՝ անցկացնելով 50 խաղ,դարձավ 6 գոլի հեղինակ:Այնուհետև թիմը լուծարվեց և Ռումյան Հովսեփյանը 2013-ին տեղափոխվեց ՖԱ«Բանանց»,անցկացրեց 15 խաղ՝ դարձավ 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:Այժմ էլ նա շարունակում է հանդես գալ մեր սիրելի ակումբում և հստակ քայլերով առաջ շարժվել:
Հարկ է նշել,որ այս ֆուտբոլիստը առաջին իսկ օրից ուշադրության կենտրոնում հայտնվեց և սիրվեց բոլորի կողմից:Նա իր հաստատակամությամբ և նվիրվածությամբ արժանացավ նաև երկրպագուների մեծ հավատին ու սիրուն:Չեմ կարող չնշել նաև,որ Ռումյան Հովսեփյանը այն քչերից է՝ ով աչքի է ընկնում իր համեստությամբ ու մեծահոգությամբ,մի խոսքով փայլուն ֆուտբոլիստ և հրաշալի անձ:
Պրոֆեսիոնալ տեխնիկա,արագություն և հաստատակամություն՝ տպավորություն է,որ նա դաշտում 3-ն է՝ պաշտպան,կիսապաշտպան և հարձակվող:Այո՛,երկրպագուներն երբե՛ք չեն սխալվում՝ նա «Բանանցի» նոր շունչն է,զարգացնելով իր պրոֆեսիոնալիզմը՝ Ռումյան Հովսեփյանը գնում է դեպի կատարելություն:
Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան:Հաջողություն որն տեսանելի է նույնիսկ անզեն աչքով:

ProudEagles.com

լուսանկարը՝ totalfootball.am

Նյութը՝ Թինա Մխիթարյան

Advertisements