Ինդիոն մարզվում է «Բանանցում»

player1

«Բանանցը» այսօր ինչպես և նախորդ օրը Անթալիայում երկու մարզում անցկացրեց: Ի տարբերություն նախորդ օրվա այսօր մարզումների ծանրաբեռնվածությունը համեմատաբար թեթև էր: Թիմը ինչպես գիտեք փետրվարի 14-ին ստուգողական հանդիպում է անցկացնելու և մարզչական կազմը մինչ այդ հանդիպումը մի փոքր թեթևացրել է ծանրաբեռնվածությունը: Այսօրվա մարզմանը «Բանանցի» կազմում մասնակցեց ևս մեկ նոր ֆուտբոլիստ: Մարկոս Վինիցիուսը ազգությամբ բրազիլացի է և մինչև մեր թիմը ժամանելը հանդես է եկել պորտուգալական «Գիմարաեշ» թիմում: Վինիցիուսը 23 տարեկան է և խաղում է հարձակման գծում: Մարկոս Վինիցիուսը նաև ունի մականուն՝ Ինդիո:

 

Պարզ է , որ Կառլո Ստեֆանոյի հեռանալուց հետո մեր թիմին հարձակվող է հարկավոր: Առաջնության ընթացքում, բացառությամբ «Ալաշկերտի» հետ խաղի, «Բանանցի» արդյունավետությունը ցանկալի մակարդակի վրա չէր: Այդ պատճառով էլ մեր մարզիչները փորձարկում են նաև հարձակվողի: Առաջիկա ստուգողական հանդիպումներից հետո պարզ կդառան, թե ով կհամալրի մեր թիմի կազմը:

 

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

 

ProudEagles.com

Advertisements