Նեյլ Յադոլահին փորձարկվում է «Բանանցում»

neil

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Բանանցի» կազմում փորձաշրջան են անցնում արտասահմանցի երկու ֆուտբոլիստներ: Այսօր «Բանանցի» երեկոյան մարզմանը մասնակցեց կենտրոնական պաշտպան Նեյլ Յադոլահին: Իռլանդիայի և Իրանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը ծնվել և մեծացել է Իռլանդիայում և ֆուտբոլ էլ սկսել է խաղալ այս երկրում: Չնայած իր տարիքին(Նեյլը 21 տարեկան է) նա արդեն հասցրել է խաղալ «Բոհեմիանս»,«Բառնլի», «Դերբի Քաունթի» թիմերում: Վերջին չորս ամիսներին էլ հանդես է եկել թուրքական «Բուրսասփոր» թիմի կազմում: Յալոդահին խաղացել է նաև Իռլանդիայի Մ15,Մ17,Մ19 և Մ21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականում: Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե արդյոք այս ֆուտբոլիստը համապատասխանում է մեր մարզիչների պահանջներին:

 

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

Advertisements