Նոր փոփոխություններ «Բանանցում»

Այսօր պարզ դարձավ, որ մրցաշրջանի երկրորդ մասում «Բանանցի» կազմում հանդես չեն գա Լյուբոշ Հանցելը և Կառլո Ստեֆանոն: Սլովակ պաշտպանի հետ ավարտվել է գործող պայմանագիրը և կողմերը որոշել են այլևս չշարունակել համագործակցությունը, իսկ մեքսիկացի հարձակվողի ծառայություններից «Բանանցը» հրաժարվել է: Առաջնության մեկնարկից առաջ Կառլո Ստեֆանոն մեծ հույսեր էր ներշնչում, բայց հետագայում չարդարաձրեց սպասելիքները:

«Բանանցը» այսօր ունեցավ նաև նոր համալրում: Ակումբի ղեկավարությունը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել վրացի կիսապաշտպան ՈՒչա Գոգոլաձեի հետ: Մինչև «Բանանց» տեղափոխվելը Գոգոլաձեն հանդես էր գալիս Բրեստի «Դինամոյի» կազմում: Միևնույն ժամանակ ակումբը երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Արտաշես Առաքելյանի հետ ևս մեկ ու կես տարով:

Ավելացնենք, նաև այն, որ Էդգար Մալաքյանը առայժմ վնասվածքի պատճառով չի մասնակցում «Բանանցի» մարզումներին:

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

 

ProudEagles.com

Advertisements