Հավաքը սկսվեց

Հունվարի 20-ին մեկնարկեց «Բանանց» ՖԱ-ի ուսումնամարզական հավաքը որը կշարունակվի մինչև հունվարի 30-ը ներառյալ: Մարզումներն անցկացվում են օրական երկու անգամ և թիմը հանգստանում է սեփական մարզաբազայում: Առաջին հավաքին թիմի կազմում մասնակցում են 28 ֆուտբոլիստներ: Թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն ու նրա օգնականներըը ձգտում են առաջին հերթին բարելավել խաղացողների ֆունկցիոնալ վիճակը: Կատարելով վարշություններ և վարժասարքերի վրա և գնդակով` արհեստական խաղադաշտում:

havaq

Առայժմ «Բանանցի» մարզումներին չեն մասնակցում Էդգար Մալաքյանը, Կառլո Ստեֆանոն և Լյուբոշ Հանցելը: Հայ ֆուտբոլիստը թեթևակի վնասվածք ունի իսկ արտասահմանցի երկու ֆուտբոլիստների հետ կապված տեխնիկական որոշակի խնդիրներ կան, որոնք լուծում կստանան առաջիկա շաբաթվա ընթացքում:

Անկասկած թիմի մարզչական կազմը ներկայումս ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն ունի տեղում, քանի որ «Բանանցի» դուստր թիմերում հանդես են գալիս խոստումնալից շատ ֆուտբոլիստներ: Նրանցից`Արմեն Մանուչարյանը, Կարեն Հարությունյանը Հովհաննես Իլանգյոզյանը, Պետրոս Ավետիսյանը, Հակոբ Իլանգյոզյանն ու Հակոբ Հակոբյանը նույնպես մասնակցում են մարզումներին: Բացի վերը նշված խաղացողներից ներկայումս «Բանանցում» փորձաշրջան է անցնում վրացի կիսապաշտպան ՈՒչա Գոգոլաձեն: Ինչ վերաբերում է փորձարշջան անցնող մյուս ֆուտբոլիստին` Գարեգին Մաշումյանին, ապա ակումբը շատ մոտ է խաղացողի հետ պայւմանագիր ստորագրելուն:

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

 

Proudeagles.com

Advertisements