Անհնարին ոչինչ չկա…

imageԱյս խաղաշրջանի սկզբնամասում բավականին հաջողություններ գրանցեցինք և դուրս գալով ճգնաժամային հոգևիճակից սկսեցինք հավատալ կատարելության փառքին:
Եվ,այո՛,մենք չենք սխալվում,մեր թիմն գնում է դեպի կատարելություն:
Ունենալով հրաշալի մարզաբազա,գերազանց մարզիչ՝  ՖԱ «Բանանցը» համալրեցին 2 հրաշալի ֆուտբոլիստներ,ում շատ ակումբներ կցանկանային ձեռք բերել:
Բոլորիս էլ անհանգստացնում էր ՖԱ «Բանանցի» հարձակման գիծը,սակայն դա այլևս խնդիր չէ:«Բանանցը» պաշտոնապես մինջև խաղաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Միկայի» նախկին հարձակվողներ՝ Սեմյոն Մուրադյանի և Արեգ Ազատյանի հետ:
Մի փոքր Արեգի մասին:
Ա. Ազատյանն «Բանանցում» վաղուց սպասված թեկնածու էր՝ թե՛ ակումբի,թե երկրպագուների կողմից: Նախկինում էլ հանդես գալով ՖԱ «Բանանցում» Արեգն ոչ ոքի անտարբեր չի թողել իր գերազանց տեխնիկայով,պրոֆեսիոնալ մոտեցումով և ամենակարևորը անմնացորդ նվիրվածությամբ:
Մենք շատ ուրախ ենք նրան նորից «տանը» տեսնել:Հաջողություն մեզ այս խաղաշրջանում:

ProudEagles.com

Advertisements