Դավթյանն ու Եղիազարյանը հեռանում են

Բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի ավարտից հետո «Բանանցը» մի քանի մարզում անցկացրեց իսկ դեկտեմբերի 8-ից թիմը ամբողջ կազմով հանգստանալու ժամանակ ստացավ մինչև հունվարի 8-ը:

Այդ օրվանից սկսած թիմը մարզումները կսկսի սեփական մարզաբազայում, իսկ փետրվար ամսին «Բանանցը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում: Չի բացառվում, որ մեր ակումբում կհայտնվեն նոր ֆուտբոլիստներ: Համենայնդեպս մասնավորապես հարձակման գծում, գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը նոր ֆուտբոլիստներ է փորձարկելու: Իսկ ահա երկու ֆուտբոլիստների հետ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը: Նարեկ Դավթյանի ու Վաչիկ Եղիազարյանի ծառայություններից «Բանանցը» հրաժարվեց:

տեքստ՝ «Բանանց» ՖԱ | Մամլո ծառայություն

ProudEagles.com

Advertisements