«Բանանցի» իրական դեմքը

stefanoԱյս տարվա վերջին՝ 14-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»:
Ի հարկե հաղթանակը կանխատեսելի էր,քանի որ վերջին ժամանակներս «Բանանցն» սկսել էր խաղալ իրեն վայել,սակայն նման արդյունքը պարզապես ցնծալի էր:Նախ՝ տղաներն ամենքը գերազանց կատարեցին իրենց դերը,հետո շատ ողջունելի էր,որ վերջապես դրսևորեցին «ֆուտբոլային ագրեսիա»:
«Բանանցը» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը:
Խաղում էին բոլորը՝ գոհացուցիչ էր բլորի խաղը,վերջապես «Բանանցը» ցույց տվեց իր իրական դեմքը:
Թիմը հանդես եկավ առանց ավագներ՝ Էդգար Մալաքյանի և Հովհաննես Համբարձումյանի,սակայն դա չխանգարեց տղաներին հաղթել,ինչը ևս մեկ անգամ ապացուցեց ՖԱ «Բանանցի» պրոֆեսիոնալիզմը:
Գոլը երկար չսպասեցրեց՝ խաղի արդեն 17-րդ րեպեին Ֆոֆանա Սեկուն գլխի հարվածով գրավեց Էդվարդ  Հովհաննիսյանի դարպասը:Քիչ անց՝ 27-րդ րոպեում Ռումյան Հովսեփյանը հեռահար հարվածով գրավեց դարպասը:Այս գնդակին հաջորդեց մյուսը՝  35 -րդ րոպեին Արտակ Եդիգարյանը տուգանայինից հուժկու հարվածով եռապատկեց հաշիվը:
Խաղն ընդհանում էր միանշանակ «Բանանցի» օգտին և քիչ անց՝ 41-44-րդ րոպեներին՝ Գևորգ Կարապետյանը իրար ետևից 2 գեղեցիկ գնդակ «ՆՎԻՐԵՑ» «Ալաշկերտին»,դառնալով դուբլի հեղինակ:Երկար չսպասեցրեց նաև 6-րդ գնդակը՝  46-րդ րոպեին Ստեֆանո Ռոդրիգեսը գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ:Սա իրական ֆուտբոլ էր,իսկ ավելի կոնկրետ ֆուտբոլային գեղեցիկ ներկայացում,որը եզրափակեց Ռումյան Հովսեփյանը՝ 87-րդ րոպեում խփելով «Բանանցի» 7-րդ գնդակը:
Սա արժանի է միայն ողջույնի և սա դեռ սկիզբն է վերջապես ՖԱ «Բանանցը» ամուր գետնին կանգնեց:
Ավարտված է Հայաստանի առաջնության 14-րդ տուրը՝ սկսվում են ձմեռային արձակուրդներն,որից հետո տղաները էլ ավելի լավ կգործեն:

«Բանանց»-«Ալաշկերտ» 7:0 (5:0) |Երևան, «Բանանց» մարզադաշտ

Գոլերը՝ Ֆոֆանա Սեկու, 17, Ռումյան Հովսեփյան, 27, 87, Արտակ Եդիգարյան, 35, Գևորգ Կարապետյան, 41, 44, Կարլո Ստեֆանո Ռոդրիգես, 46

ProudEagles.com

Լուսանկարը՝ totalfootball.am
Advertisements