Արթուր Թորոյան. «Մեր թիմի պաշտպանությունն արդարացնում է իրեն»

toroyan

Այսօր՝ նոյեմբերի 10-ին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Բանանց»-ը հյուրընկալել էր «Միկա»-ին (2:1): Հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցեց «Բանանց»-ի դարպասապահ Արթուր Թորոյանը.

«Շատ դժվար խաղ էր, երկկողմանի պայքար կար, շուտ գնդակ բաց թողեցինք, բայց փառք Աստծո, տղաները կարողացան 2 գնդակ խփել: Բաց թողած գնդակում բոլորիս մեղավորությունն էլ կար, եթե թիմը գնդակ է բաց թողնում դա ամբողջ թիմի մեղքով է:

«Միկա»-ն առաջին գոլը խփեց ու երևի թե, ետ քաշվեցին, որ կարողանան հաշիվը պահել, բայց մենք շատ լավ խաղացինք: Բացի 2 գոլերից մենք էլի լավ գոլային պահեր ունեինք, պարզապես 2-ը իրացրինք ու փառք Աստծո, կարողացանք հաղթել:

Որպես դարպասապահ կարող եմ ասել, որ իմ թիմի պաշտպանությունն արդարացնում է իրեն. 12 խաղում 2 գնդակ եմ բաց թողել»:

ProudEagles.com

տեքստ՝ http://www.armfootball.am
լուսանկարը՝ http://www.totalfootball.am
Advertisements