Ռումյան Հովսեփյան. «Իմ կարծիքով` գեղեցիկ հանդիպում ստացվեց»

hovsepyan

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Միկային»: Խաղից հետո լրագրողների հետ զրուցեց «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը.

— Շատ լարված հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ փորձում էին հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Իմ կարծիքով` գեղեցիկ հանդիպում ստացվեց:

— Առաջին խաղակեսը լավ չէիք սկսել…

— ՉԷ, այնպես չէ, որ լավ չէինք սկսել: Մի փոքր անվստահություն կար: Հետո վերահսկում էինք խաղը ու ավելի իրական գոլային պահեր էինք ստեղծում:

— Այս հաղթանակը կօգնի՞ ձեզ հետագայում:

— Յուրաքանչյուր արդյունք էլ օգնում է մեզ, թե’ հաղթանակը, թե’ պարտությունը:

ProudEagles.com

տեքստ http://www.armfootball.am

 

Advertisements