ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿ. ՍՏԵՖԱՆՈՆ ՍԽԱԼՎԵՑ՝ ԿԱՐԾԵԼՈՎ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԻ

այաստանի առաջնության 11-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Բանանց» (0-0) հանդիպումից հետո հյուրերի սլովակ գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Խաղասկզում Ստեֆանոյի գոլային պահի բացթողման պատճառով խափանվեց խաղի վերաբերյալ մեր ընտրած մարտավարությունը: Մեկնարկային 10 րոպենների ընթացքում խփած գոլն ամբողջովին կփոխեր խաղի ընթացքը: «Շիրակի» և «Արարատի» հետ խաղերում իմ թիմը անձնազոհաբար էր գործում, իսկ այսօր մի փոքր անփույթ գործեցինք՝ հատկապես գրոհների եզրափակիչ փուլում: Ռումյան Հովսեփյանը չկարողացավ իրական գոլային պահն օգտագործել: Նման դիրքերից հարկավոր է գոլ խփել: Ոչ-ոքին ինձ չի գոհացնում. մենք կարող էինք հաղթել:10653100274_bc3f4de67f_b

Ստեֆանոյի մասին նշեմ, որ երբ մենք նրան ձեռք էինք բերում, նա աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ: Ընկերական խաղերի ժամանակ հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում, և բացի գոլ խփելուց, աշխատում էր նաև թիմի վրա: Այժմ նույնպես շարունակում է թիմի համար մեծ ծավալի աշխատանք կատարել, սակայն հարձակվողի հիմնական պարտականությունը գոլ խփելն է, ինչը նրա մոտ չի ստացվում: Նրա մեջ նման կտրուկ փոփոխության պատճառը ֆուտբոլիստների հետ լեզվական կապի բացակայությունն է (նա անգլերենին չի տիրապետում և միայն իսպաներեն է խոսում) ու ձեռք բերած հանգստությունն  է: Մեքսիկացին հաջող մեկնարկից հետո կարծեց  թե շատ բան է արել և այլևս կարող  է չանհանգստանալ իր հետագա անելիքների մասին: Նա մտածում էր, թե Հայաստանի առաջնությունն այդքան էլ ուժեղ չէ և կարող է այստեղ հեշտությամբ արդյունքի հասնել: Միգուցե նրան պակասում է մրցակցությունը: Մենք փորձում էինք ևս մեկ հարձակվող գնել: Գևորգ Հովհաննիսյանն էլ դեռ չի կարողանում կայուն կերպով գոլեր խփել»:

ProudEagles.com

Տեքստ եւ լուսանկար՝ http://www.armsport.am
Advertisements