Ոչ-ոքի տասը խաղացողներով

malakyanԲարձրագույն խմբի առաջնության նախորդ տուրում «Բանանցը» բնավորություն ցուցադրեց ու շատ կարևոր հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ: Այդ հանդիպումից հետո մեր թիմին ևս մեկ ծանր փորձություն էր սպասվում: Առաջնության 8-րդ տուրի հետաձգված խաղում Հոկտեմբերի 30-ին մերոնք մրցեցին առաջատարի՝ «Արարատի» հետ: Չորս անընդմեջ հաղթանակներից հետո, բնականաբար,«Արարատը» ապացուցել էր, որ վերելք է ապրում, և, իհարկե ձգտելու էր հաղթարշավին շարունակություն հաղորդել: Բայց մեր ֆուտբոլիստները երկրորդ խաղում անընդմեջ աչքի ընկան առաջին հերթին իրենց բնավորությամբ, կամային հատկանիշներով ու պայքարելու մեծ ցանկությամբ: Ժոլտ Հոռնյակը թիմի մեկնարկային կազմում երկու հարձակվող՝ Կառլո Ստեֆանոյին ու Գևորգ Կարապետյանին խաղադաշտ դուրս բերելով ապացուցեց, որ նույնպես հաղթանակի հասնելու մեծ ցանկություն ունի: Ճիշտ է, Կարապետյանը ենթահարձակվողի դիրքում էր խաղում, բայց նա էլ հայտվնում էր հարվածային դիրքերում՝ սպառնալով մրցակցի դարպասին:daghbashyan

Հանդիպումը մեր թիմը շատ վստահ սկսեց ու առաջին 20 րոպեների ընթացքում նկատելի էր «Բանանցի» առավելությունը մասնավորապես վտանգավոր գրոհների առումով: Բայց խաղի 25-րդ րոպեին ամեն ինչ կտրուկ փոխվեց: Գագիկ Դաղբաշյանը, ստանալով երկրորդ դեղին քարտը, ստիպած էր թողնել խաղադաշտը, իսկ մերոնք էլ մեկ ժամից ավելի ստիպված էին անցկացնել տասը ֆուտբոլիստներով: Պարզ է, որ այս իրավիճակում արդեն մեր թիմի բոլոր խաղացողների ծանրաբեռնավածությունը մեծացավ: Սակայն ի պատիվ «Բանանցի» ֆուտբոլիստների պետք է նշել, որ նրանք դիմացան մրցակցի ճնշմանն ու անառիկ պահեցին սեփական դարպասը:

Մեր պաշտպաններն ու հենակետային կիսապաշտպանները գործում էին համարյա անթերի: «Արարատը»  միայն մեկ ռեալ գոլային պահ ստեղծեց: Ալեքսանդր Ռակիչի հարվածից հետո, անպաշտպան դարպասից գնդակը հեռացրեց Ֆոֆանա Սեկուն: Մնացած դեպքերում դաշտի տերերի հարվածները կամ փակվում էին մերոնց կողմից, կամ էլ շեղ էին ստացվում: Իր հերթին «Բանանցն» էլ կարող էր հասնել հաջողության, եթե ավելի սուր ավարտ գրոհին հաղորդեին Կառլո Ստեֆանոն, Գևորգ Կարապետյանն ու Վալտեր Պողոսյանը: Սակայն այս խաղում հաղթողին որոշել այդպես էլ չհաջողվեց՝ 0:0.

 ProudEagles.com

տեքստ ՝ «Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն  | լուսանկարը՝ http://www.totalfootball.am
Advertisements