Ռումյան Հովսեփյան. «Նախորդ խաղի համեմատ ավելի վստահ էինք»

FC"Banants"

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 10-րդ տուրի «Բանանց»-«Շիրակ» խաղից հետո (1:0), զրուցեցինք «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ, ով խաղի մ իակ և հաղթական գոլի հեղինակն է:

«Նախորդ խաղի համեմատ ավելի վստահ էինք, քանի որ գավաթի խաղարկության հաջորդ փուլ անցնելը մեզ հոգեբանական մեծ առավելություն ու վստահություն էր տվել:

Խաղը մի փոքր ագրեսիվ էր ընթանում, քանի որ երկու թիմերն էլ փորձում էին նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը: Նման դեպքերում պետք է ագրեսիվ լինել: Դրա համար էլ շատ էինք խախտումներ անում:

Հարձակման գծում խնդիրներ չունենք, պարզապես մեզ չի հաջողվում գրոհները ճիշտ եզրափակել: Չենք կարողանում գոլային պահերը ճիշտ իրացնել, դրա համար էլ քիչ ենք գոլեր խփում:

«Բանանցի» կազմում առաջին գոլս խփեցի, շատ լավ զգացողություններ ունեմ: Բայց զգացողություններս այնքան էլ այդ հանգամանքով չեն պայմանավորված, որքան այն փաստով, որ այդ գոլը կարևոր խաղում օգնեց մեզ հաղթանակի հասնել:

Առջևում «Արարատի» հետ խաղն է. շատ լավ ենք տրամադրված այդ խաղին և հույս ունենք հաղթանակի հասնել»,- ասաց Ռումյան Հովսեփյանը:

Sport.am — Սպորտային Լրատվություն
Advertisements