Բանանց 1-0 Շիրակ

FC"Banants"

Երեք օր առաջ գավաթի խաղարկությունում «Շիրակից» կրած պարտությունից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը գոհ էր իր թիմի ֆուտբոլիստների նվիրվածությունից: Այսօրվա խաղի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչը նշեց. «Իհարկե, հաղթանակը ուրախացնում է, բայց եթե  մենք ոչ ոքի էլ խաղայինք, ես գոհ կլինեի իմ թիմի խաղից, որովհետև 90 րոպեների ընթացքում մեր թիմը պայքարեց ու խաղաց անմնացորդ նվիրումով»:

 

Այս գործոնը շատ կարևոր է յուրաքանչյուր թիմի համար, և, իրոք, մեր պարագայում ուրախացնող է: «Բանանցը» անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը: Նշենք, որ խաղն էլ շատ հետաքրքիր ու դիտարժան ստացվեց: Երկու կողմերն էլ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին ու լարվածության մեջ պահեցին երկրպագուներին մինչև խաղի ավարտը: Նման պայմաններում անկասկած կարող էր հաղթել յուրաքանչյուրը: Հանդիպումը հագեցած էր ոչ միայն գոլային պահերով, այլ ռեալ գոլային պահերով: Մերոնցից Գևորգ Կարապետյանը երկու րոպեի ընթացքում գոլային երկու պահ ունեցավ, հյուրերից Սերժ Դեբլեյի հարվածը դժվարությամբ հետ մղեց մեր դարպասապահը, գնդակը հետ մղվեց մեր դարպասների դարպասաձողից գյումրեցի ֆուտբոլիստի հարվածից հետո:

Shirak

Իրոք, շատ գեղեցիկ ու լարված հանդիպում էր, որի վերջաբանը մեր օգտին էր: Խաղի ավարտից չորս րոպե առաջ անկյունայինի խաղարկումից հետո Ռումյան Հովսեփյանը գլխի հարվածով հաղթանակ ու երեք միավոր ապահովեց «Բանանցի» համար: Հաղթանակ, որ անկասկած պետք էր մեր թիմին առաջատարի հետ մրցելուց առաջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին «Բանանցը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Արարատի» հետ:

 

«Բանանց» ՖԱ |Մամլո քարտուղարություն
Լուսանկարը՝ http://www.totalfootball.am

 

ProudEagles.com

Advertisements