Ուլիս 1-0 Բանանց

ulis_bananc

Ֆուտբոլում տևական ընդմիջումները  թիմերի վրա միշտ էլ վատ ազդեցություն են թողնում: Բայց այս ամենը վերաբերվում է բոլորին: Իսկ «ՈՒլիս» — «Բանանց» խաղում պարզ էր, որ վերը ասվածը վերաբերվում է միայն մեր թիմին: Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը այդպես էլ ռեալ գոլային պահ չկարողացավ ստեղծել մրցակցի դարպասին: Իսկ ահա մրցակիցը ավելի թարմ տեսք ուներ և բացի այդ էլ «ՈՒլիսի» ֆուտբոլիստները գերազանցեցին մերոնց հաղթանակի հասնելու ցանկությամբ:

Հանդիպման առաջին կեսում հավասար պայքար էր ընթանում: Մերոնք կարծես թե ավելի մտածված ու ավելի հստակ էին խաղարկում գնդակը: Բայց չկար գրոհի վերջաբանը: Իհարկե, եղան հարվածներ դարպասի ուղղությամբ: Սակայն կամ դարպասապահի վրա, կամ էլ շեղ: Իսկ մեր թիմի կոնտրոնական կիսապաշտպանների պարզապես վատ խաղը ի վերջո հանգեցրեց նրան, որ կենտրոնում կորցնելով գնդակը՝ «Բանանցը» խաղը վերսկսեց կենտրոնից: Կոնկրետ ինչ-որ խաղացող մեղավոր չէր, մեղավոր էր մեր թիմային մոտեցումը խաղին, որը երբեմն ուղղակի զարմանք էր արտահայտում: Նման անատամ խաղ «Բանանցը» այս առաջնությունում դեռ չէր անցկացրել:

 

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

 

ProudEagles.com

Advertisements