ԽԱՂՈՒՄ ԷԻՆ ԽԱՂԱԼՈՒ ՀԱՄԱՐ…

dibiilwidԱյսօր կայացած «Ուլիս»-«Բանանց» խաղից հետո Ժոլտ Հոռնյակն ասաց,որ իրենց պակասում էր խաղային ոգին,այո՛, պակասում էր,սակայն այսօր կատարվեց մի բան,որ դարձավ ՖԱ «Բանանցի» երկրպագուների բուռն դժգոհության պատճառ՝
նախ չկար խաղ,բացակայում էր խաղային տեխնիկան,պաշտպանության գիծը բացակայում էր,իսկ հարձակման գծի մասին ավելի ծավալուն՝
Բոլորի ՖԱ «Բանանցի» երկրպագուներին խաղաշրջանի սկզբից բարկացնում է նույն շարունակական խնդիրը՝ հարձակման գիծը:Մեր հարձակվողներից Մեքսիկացի Կառլո Ստեֆանոն արդեն 8-րդ խաղն անցկացրեց «Բանանցի» կազմում,սակայն ոչ մի արդյունք:
8 խաղ և ընդհամենը 2 գոլ դա խայտարակ արդյունք է:Նկատելի են բազմաթիվ խաղային բացասական թերություններ,այնպիսի տպավորություն է,ասես ստիպված խաղա:
Հարգելի ՖԱ «Բանանցի» տնօրինություն մեզ լեգիոներներ են պետք,որ խաղան,ուղղորդեն երիտասարդ ֆուտբոլիստներին,ոչ թե զբոսաշրջիկներ,որ դուրս գան խաղադաշտ և զբոսնեն: Ուշադրություն դարձրեք,մեզ հարձակվողներ են պետք այլապես թիմն առաջ չի գնա:

լուսանկարը՝ totalfootball.am
ProudEagles.com

Advertisements