Ժոլտ Հոռյնակ.«Բանանցին» չի բավականացնում թիմայն ոգին

Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի՝ «Ուլիս»-«Բանանց» խաղից հետո, թիմերի գլխավոր մարզիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կարեն Բարսեղյան («Ուլիս»). Շնորհավորում եմ տղաներին հաղթանակի կապակցությամբ: Այսօր նրանք լավ խաղ ցուցադրեցին և երեք միավոր վաստակեցին: Միայն նրանք գիտեն, թե ինչ դժվարությունների միջով են անցել այս հաղթանակը տոնելու համար: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար:

Ժոլտ Հոռյնակ («Բանանց»). Շնորհավորում եմ «Ուլիսին» հաղթանակի կապակցությամբ: Միգուցես ես այսօր սխալվեցի կազմը ընտրելու հարցում: Այն փորձառու ֆուտբլիստները, որոնց ես վստահում էի, այսօր չարդարացրեցին իմ սպասելիքները: Մյուս խաղերում հնարավորություն կտրվի ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց մոտ խաղալու ցանկությունը ավելի մեծ է: «Բանանցին» չի բավականացնում թիմայն ոգին, ինչը շատ կարևոր է ֆուտբոլում: Պետք է աշխատել այդ ուղղությամբ:

 

Տեքստ armsport.am

Լուսանկարը՝ totalfootball.am

 

ProudEagles.com

Advertisements