Ժոլտ Հորնյակ. «Չեմ ցանկանում աշխատել ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն անում այն, ինչ ես եմ պահանջում»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը «Ալաշկերտի» դեմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց առանձին ֆուտբոլիստներից.hornyak

«Որոշ ֆուտբոլիստներ անպատասխանտու ձևով խաղացին: Ստեֆանոն առավելագույնս ոչ սպորտային պահվածք դրսևորեց: Անթույլատրելի էր վրիպել այն դիրքից, որտեղից, որ նա արեց: Նույնը վերաբերում է Ֆոֆանայի խաղին առաջին կեսում: Ես լավ կմտածեմ այս երկու խաղացողներին թիմում պահելու շուրջ: Միգուցե ավելի թույլ խաղացողների հետ կաշխատեմ, բայց նրանք ավելի կարգապահ կլինեն: Տեղ-տեղ թիմի խաղը վատ չէր ստացվում, սակայն պետք է իրացնել պահերը: Երկրորդ կեսում կոպիտ սխալների արդյունքում գոլեր բաց թողեցինք: Եդիգարյանի և Ֆոֆանայի պես փորձառու ֆուտբոլիստները պետք է թիմի առաջատարները լինեն, ինչը նրանք չեն անում: Ինձ այժմ այդքան արդյունքը չի հուզում, որքան որոշ ֆուտբոլիստների ոչ կարգապահ լինելը: Ակումբում կորոշենք, թե ինչպես վարվել նրանց հետ: Չեմ ցանկանում աշխատել ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն անում այն, ինչ ես եմ պահանջում: Չեմ ցանկանում աշխատել ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն նվիրվում դաշտում մինչև վերջ: Մենք լավ պահեր ունեինք, սակայն պատժվեցինք դրանք չիրացնելու պատճառով: Սա ֆուտբոլի օրենքն է: Արդյունքում հաղթանակը բաց թողեցինք ձեռքից»:

  Տեքստ եւ լուսանկար՝ http://www.totalfootball.am

ProudEagles.com

Advertisements