Նորից ոչ-ոքի

Բարձրագույն խմբի մրցաշարում, ինչպես երևում է, մեր թիմին հաղթանակը շատ դժվար է տրվում: Համենայնդպես «Բանանցը» Սեպտեմբերի 22-ին արդեն չորրորդ անգամ ոչ-ոքի խաղաց անցկացրած վեց հանդիպումներում: Իհարկե, համեմատած նախորդ խաղի, Սեպտեմբերի 22-ին«Գանձասարի» հետ մրցավեճում մեր թիմը լրիվ այլ ֆուտբոլ խաղաց, ինչը չի կարող չուրախացնել: Սակայն դեռևս մենք չենք կարողանում իրացնել մեր պահերը ու բնականաբար առանց գնդակ խփելու հաղթել հնարավոր չէ:

9880112124_9d2f5e5777_z

Ամեն դեպքում ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ թիմը չի պարտվում ու պայքարում է միավորների համար: «Գանձասարի» հետ հանդիպումը պետք է դասել հետաքրքիր ու աշխույժ խաղերի դասին: Ամբողջ խաղի ընթացքում երկու թիմերն էլ լարվածության մեջ պահեցին իրենց երկրպագուներին: Տեղին է ասել, որ «Բանանցն» էլ «Գանձասարն» էլ կարող էին և հաղթել և պարտվել: Սակայն ավելի տրամաբանական էր ոչ ոքին, և այն արձանագրվեց մրցավարին եզրափակիչ սուլիչից հետո:

 

Արդեն առաջին խաղակեսում կողմերը կարող էին հասնել հաջողության: «Բանանցի» կազմում հաջողության մոտ էին Կառլո Ստեֆանո , Գագիկ Դաղբաշյանը, Հովհաննես Համբարձումյանը, Էդգար Մալաքյանը: Հյուրերն իրենց հերթին կարող էին գրավել մեր թիմի դարպասը Արտակ Դաշյանի, Դեյան Վուկոմանովիչի, Նարեկ Բեգլարյանի և Արթուր Ավագյանի հարվածներից հետո: Կարճ ասած՝ իրար արժանի մրցակիցների էին և շատ գեղեցիկ խաղ մատուցեցին ֆուտւբոլասերներին: Իսկ այս ոչ-ոքին միանշանակ կարելի է անվանել մարտական:

 

Առաջին շրջանը «Բանանցը» եզրափակում է սեպտեմբերի 29-ին: Այդ օրը բարձրագույն խմբի առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում մեր թիմը հյուրըննկալվելու է «Ալաշկերտին»: Հուսանք, որ  այդ օրը, խաղից հետո մեր միավորների պաշարը կավելանա երեքով:

տեքստ՝ «Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն
լուսանկարը՝ totalfootball.am

Proud Eagles.com

Advertisements