«Միկա» 0-0 «Բանանց»

5234c3aeadbe9_large

Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուում «Բանանցը» մրցակցի հարկի տակ մրցեց առաջատարներից մեկի՝ «Միկայի» հետ: Ճիշտն ասած մենք ավելին էինք սպասում այս խաղից: Բայց սպասելիքները չարդարացան: Ընդ որում այս ամենը վերաբերում է ոչ միայն մեր թիմին, այլ նաև «Միկային»: Երկու կողմերն էլ աչքի չընկան արագությամբ: Եղան փորձեր արդյունավետ գրոհ կազմակերպելու համար, սակայն ամբողջ խաղի ընթացքում ռեալ գոլային պահ ստղծվեց միայն մեկ անգամ, այն էլ «Միկայի» ֆուտբոլիստների կողմից ու հանդիպման վերջին վայրկայններին: Սեմյոն Մուրադյանը կարող էր հաղթանակ բերել իր թիմին: Բայց 0:0 հաշիվը այդպես էլ մնաց անփոփոխ:

«Բանանցը» առայժմ չի կարողանում օգտագործել իր հարձակողական ներուժն ու անցկացրած հինգ խաղերում մեր թիմը խփել է հինգ գնդակ: Կարծում ենք, որ ժամանակի հետ «Բանանցի» ֆուտբոլիստները այդ առումով կբարելավեն իրենց արդյունքները, համենայնդեպս նման հնարավորություն մերոնք ունեն: Իսկ «Միկայի» հետ խաղում «Բանանցը» այդպես էլ լրջորեն չսպառնաց մրցակցի դարպասին: Ճիշտ է վտանգավոր դիրքերից հարվծեցին Կառլո Ստեֆանոն, Էդգար Մալաքյանն ու Ռումյան Հովսեփյանը, բայց դա այն չէ ինչ որ մեր ֆուտբոլիստները կարող են: Այսպիսով երրորդ ոչ-ոքին հինգ խաղերում և վեց միավորում «Բանանցը» աղյուսակում վեցերորդ տեղում է:

 

«Բանանց» ՖԱ

Մամլո քարտուղարություն

Advertisements